Հայաստանի ազգային գրադարանում ապրիլի 2-ին տեղի ունեցավ հայ գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ Լևոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» բացիկաշար-ալբոմի շնորհանդեսն, ինչպես նաև առաջին անգամ ներկայացվեց հեղինակի գծանկարչական եկեղեցապատումը։ «Էդիթ պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Լևոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» գծանկար բացիկների հավաքածուն,:
Ուշագրավն այն է, որ նուրբ ու բարձրարվեստ կատարման շնորհիվ մեզ ծանոթ հուշարձանները կարծես նոր հնչեղություն են ստացել։ Գեղազարդ յուրաքանչյուր բացիկ գեղարվեստականից զատ, ունի նաև ճանաչողական նշանակություն՝ շնորհիվ դրանց դարձերեսին զետեղված հակիրճ նկարագրությունների։ Հավաքածուի խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը:
Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, ընթերցասեր հասարակություն՝ մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը:
Առաջին անգամ ներկայացվեց նրա 33 եկեղեցական գծանկարների բնօրինակները՝ ընդհանուր պատկերացում տալով եկեղեցական արվեստի զարգացման իրարահաջորդող փուլերի մասին: Նշենք, որ սա Լևոն Լաճիկյանի 16-րդ անհատական ցուցահանդեսն է: Նախորդ ցուցադրությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարբեր քաղաքներում (Գորիս, Գյումրի, Երևան) և արտերկրում (ԱՄՆ, Կանադա,Ռուսաստան, Թուրքիա), դարձյալ կրել են թեմատիկ բնույթ և նվիրվա են եղել հայաշխարհին, իր ծննդավայր Գյումրուն ու հայ Պոլիսին:Այս ցուցահանդեսին ներկայացված էին սիրված արվեստագետի Երևանում ու Նյու Յորքում տպագրված շուրջ մեկ տասնյակ գրքերը, բուկլետներն ու նրա ձևաորած հոբելյանական նամականիշը՝նվիրված Երևանի պետական համալսարանի 100-ամյակին:
Գրքերից կարելի է առանձնացնել 2004 թվականին լույս տեսած Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ ժողովածուն,որն իրավամբ համարվում է անցյալ դարի 90-ականների մեր մշակութային կյանքի արժանահավատ հանրագիտարանը:
Արվեստագետի խոսքերով ցուցահանդեսը պետք է կազմակերպեին 2020 թվականին, սակայն այն հասկանալի պատճառներով (համավարակ, պատերազմ Արցախում) հետաձգվել էր:
Շնորհանդեսը վարում էր գրադարանի հասարակայնության ու հանրության հետ կապերի պատասխանատու Արմինե Վարդանյանը;
Նա մի քանի խոսքով ներկայացրեց ցուցահանդեսն ու պատմեց սիրված մտավորականի անցած ուղու ու գործունեության մասին՝ նշելով այն մասին, որ սիրված մտավորականը գրադարանի թամանյանական մասնաշենքի գծանկարների հեղինակն է։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ գրադարանի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանն, ով իր երախտիքի խոսքերն ուղղեց սիրված մտավորականին ու միջոցառման կազմակերպիչներին,իսկ ելույթի վերջում սիրված մտավորականին հանձնեց գրադարանի շնորհակալագիրը՝Հայկական եկեղեցիներ բացիկաշար ալբոմի շնորհանդեսի և գծանկարչական եկեղեցապատում ցուցահանդեսի բացման առթիվ։
Լեւոն Լաճիկյանի գործունեության մասին կարծիքներով հանդես եկան Հայաստանի լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երևանի Պետական Համալսարանի բակալավրիատի բաժնի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը, Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը, դասընկեր, <<50+ մեծահասակների առաջընթացի աջակցման Հասարակական կազմակերպության>> նախագահ Հակոբ Սարգսյանը, իսկ համագործակցության ու հրատարակչության վերաբերյալ խոսեց «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանն, ով հույս հայտնեց, որ այսուհետ շարունակելի կդառնան գրադարանի ու տպագրատան միջև կապերը՝ տպագրված գրքերից մեկական օրինակ գրադարանին տրամադրելու ակնկալիքով։
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ Լևոն Լաճիկյանն, ով իր երախտիքի խոսքերն ուղղեց կազմակերպիչներին ու օրվա ելույթ ունեցողներին՝հույս հայտնելով, որ ավելի կամրապնդվեն գրադարանի ու մտավորականների հետ համագործակցությունն կապերը;
Լևոն Լաճիկյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 7-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1977-1980 թվականներին սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ «Գեղագիտություն» մասնագիտությամբ։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների, Շիրակ հայրենակցական միության անդամ է, 2005 թվականից՝ Հայաստանի լրագրողների միության անդամ։2010 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։Ստեղծել է գրաֆիկական գործերի շարք։1981-1996 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1992-1994 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի մշակութային էջի պատասխանատուն։1996-2011 թվականներին եղել է ՀՕՖ-ի մամլո քարտուղարը։2012 թվականին աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում` որպես Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ։2013 թվականից շարունակում է դասավանդել ԵՊՀ-ում։Լաճիկյանի գիտական և արվեստաբանական հոդվածները լույս են տեսել հայրենի և արտերկրի գիտական հանդեսներում («Բազմավէպ», «Հանդես ամսօրեայ» ևն) ու հանրագիտարաններում («Քրիստոնյա Հայաստան»)։Հեղինակ է հետևյալ գրքերի՝«Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ», Եր., 2004 թվական «Հրաշալի այբուբենը», Նյու Յորք, 2005 թվական «Ներբող Մայրենիին», Եր., 2005 թվական«Խաչվող ճանապարհներ», Եր., 2006 թվական «Crossing Roads» («Խաչվող ճանապարհներ»), Եր., 2012 թվական:
2010 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Անհատական ցուցահանդեսներից շարքից են՝ «Հայրենի եզերք», Գորիս, 2010 թ., հուլիս, «Խաչվող ճանապարհներ», Երևան, Նարեկացի արվեստի միություն, 2010 թ., սեպտեմբեր «Գյումրի, իմ սեր», Գյումրի, 2010 թ. դեկտեմբեր, «Խաչվող ճանապարհներ», Երևան, 2011 թ., հուլիս, «Էսպաս» կրթամշակութային կենտրոն,«Հայկական աշխարհ», Նյու Յորք, 2011 թ., դեկտեմբեր «Ժառանգություն առանց սահմանների», Երևան, Հայաստանի բնության պետական թանգարան, 2013 թ.,սեպտեմբեր «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Երևան, 2015 թվական: 2019 թվականին արժանացել է Երևանի Պետական Համալսարանի ոսկե մեդալի:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի և Սիրարփի Կարապետյանի