Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Այսօր Մադրիդում տեղի ունեցավ Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը՝ նշելով, որ միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի և ՀՀ դեսպանության համագործակցությամբ։
 
«Հայաստան և Արցախ․ քրիստոնեության կղզյակ» ալբոմն աշխարհահռչակ երգչուհին ձայնագրել է 2013թ․ Հայաստան և Արցախ կատարած իր այցելություններից հետո։ Մեր երկիր կատարած նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին:
 
Միջոցառմանը ներկա Մոնսերատ Կաբալյեի դուստրը՝ սոպրանո Մոնսերատ Մարտին, ջերմությամբ հիշեց Հայաստան և Արցախ կատարած իրենց այցելությունները՝ նշելով, որ իր մայրը տպավորված էր հայկական մշակույթով և բազմադարյա վանական համալիրներով։
 
Միջոցառման բանախոսներից էր նաև հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն, ով բոլոր ներկաներին կոչ արեց այցելել Հայաստան և բացահայտել առաջին քրիստոնյա երկրի գրավչությունները։ Այս մասին հայտնում են Մադրիդում Հայաստանի դեսպանությունից։ 
 
 
orer.eu