Բանակը ճիշտ է արել, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի բանակի հրամանատարությանը ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ էլ ճնշելու։ Այս մասին Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ինչ է` բանակը պետք է նայի, թե ինչպե՞ս են մաս–մաս հանձնում թուրքերին ու ադրբեջանցիներին մեր հողերը։ Ասում են` բանակը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, ինչն էլ անում է բանակը, քանի որ չի մասնակցում այս հանրահավաքներին»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահն են որակել գլխավոր շտաբի հայտարարությունը որպես ռազմական հեղաշրջման փորձ, իսկ մյուսները հասկացել են, որ ԳՇ–ն իր կարծիքն է հայտնել։
Օհանյանը հայտնեց նաև, որ հանրահավաքին մասնակցում են նախկին 3 գլխավոր շտաբի պետեր` ինքը, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը և գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ԱԶԳ-ը։
orer.eu