Բուլղարական Պլովդիվից պարող, պարուսույց, ռեժիսոր եւ սցենարիստ Կոստա Կարակաշյանի մասնակցությամբ «Բարի գալուստ Չեչնիա» վավերագրական ֆիլմը ընդգրկվել է ամերիկյան «Օսկարի» վերջնական ցուցակում եւ այն էլ երկու անվանակարգերում:
Դեյվիդ Ֆրանսի «Բարի գալուստ Չեչնիա» վավերագրական ֆիլմը այլեւս 238 հավակնորդների մրցույթում «հաղթել» է եւ հայտնվել է 14 ֆիլմերի շարքում։ Այս մասին տեղեկանում ենք plovdivtime.bg պարբերականից: «Բարի գալուստ Չեչնիա» -ն երկու ցուցակների մեջ է`վավերագրական և տեսողական էֆեկտների համար անվանակարգերում:
Ֆիլմը մի խումբ ակտիվիստների մասին է, ովքեր դեմ են Չեչնիայի Հանրապետությունում ԼԳԲՏ համայնքի անձանց ցեղասպանությանը: Կոստա Քարաքաշյանը ֆիլմում փոխարինում է իրական հերոսներից մեկին: Ֆիլմի ռեժիսորն օգտագործել է այս նորարարական մոտեցումը չեչեն փախստականների իրական անունները գաղտնի պահելու համար, քանի որ վերջիններս փորձում են ավելի լավ կյանք սկսել իրենց հայրենիքից դուրս: Ֆիլմն արդեն առկա է HBO հարթակում:
Հայտնի է, որ Կոստա Կարակաշյանը և Ստեֆանի Հանդժիսկան վերջերս նկարահանվել են պարային ֆիլմում՝ Բուլղարիայի մշակութային և պատմական հուշարձանների տեսարանների ֆոնին: Կարակաշյանը ծնվել է Պլովդիվում: Նա պարում է հինգ տարեկանից: Իր մասնագիտական կարիերայում նա եղել է պարի գծով Բուլղարիայի բազմակի չեմպիոն՝ «Շոու ծրագրեր» անվանակարգում: Նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հեռուստատեսային նախագծին: Սովորել է Կոլումբիայի համալսարանում, միաժամանակ նկարահանել է ֆիլմեր:
ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ