Մեր օրերի հերոսների շարքին է դասվում բանաստեղծ, վիպասան, երգահան Աշուղ Զարուհին: Նա ծնվել է 1934 թվականին Ջավախքի Ղաուրմա գյուղում, ծառայողի ընտանիքում: 6 ամյա դպրոցն ավարտել է գյուղում, իսկ այնուհետև սովորել շրջկենտրոնի 11 ամյա կրթօջախում: Աշխատել է Մախարաձե քաղաքի մետաքսի ֆաբրիկայում: Ընդունվել է Թբիլիսիի արդյունաբերական ինստիտուտի մետաքսագործական-թելագործական բաժինը: Ամուսնացել է Ջիգրաշենում՝աշխատելով տեղի մանկապարտեզում որպես վարիչ, միաժամանակ ուսումը շարունակելով Թբիլիսիի ու Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտոտների նախադպրոցական բաժիններում: Կատարել է մի շարք հասարակական աշխատանքներ,մասնավորապես եղել է գյուղի կանանց խորհրդի, իսկ 15 տարի ծնողկոմիտեի նախագահ: Ստեղծագործում է 1963 թվականից՝ստեղծագործելով պատմվածքներ ու բանաստեղծություններ՝դրանք տպագրելով տարբեր թերթերում ու ամսագրերում:Առաջիններից է, ով օժանդակել է տեղի <<Ջավախք>> կոմիտեի ստեղծմանը: Արցախյան պատերազմի տարիներին դարձել է <<Հայոս-Քարթլոս>> խմբակցության անդամ ու շարժման մասնակից: 2001 թվականից հանդիսանում է Երևանի Աշուղ Ջիվանու անվան դպրոցի ներկայացուցիչը և <<Հայ աշուղներ>> միավորման կազմակերպության, <<Սայաթ-Նովա>> մշակութային միության անդամ է: 2004 թվականի հոկտեմբերի 23-ին ձեռնադրվել է Աշուղ ու նրան աշուղ-վարպետի կոչում՝ նրան շնորհվելով Աշուղ Հեզիկ (Եփրիկյան) պատվանունը: Հանդիսանում է վեց գրքերի ու մի շարք երգերի հեղինակ: Ունի չորս զավակ, հինգ թոռ, հինգ ծոռ:
- Նախ խնդրեմ պատմեք ձեր անցած ճանապարհի մասին։
-Ես` Աշուղ Զարուհիս, եկել եմ Ջավախքից: Իմ պապերը Էրզրումից են եկել Ջավախք: Տարիներ անց տեղափոխվել ենք Երևան, որտեղ էլ աշուղ եմ ձեռնադրվել <<Սայաթ Նովա>>-ի համույթում 2004թ Թովմաս Պողոսյանի մոտ <<Մայրապետ>> անվանում են տվել Հայ աշուղների կողմից:
Իմ ստեղծագործությունները տպագրվել են <<Արշալույս>> թերթում։ Ունեմ վեց գիրք և բազմաթիվ երգեր: Երգերս են՝ <<Բարևագիր>>,<<Զգուշացի Զինվոր>>,<<Երևան>> <<Ապարանցի քաջ հերոսներ>>; Գրքերս են՝<<Աղոթված կարապներ>>, <<Իմ հոգին>>, <<Հույսի արեգակ>>, <<Աղջիկը Փարվանայից>>, <<Աղոթքներիս մրմունջները>>, <<Զինվոր դու ես Հայոց Աշխարհը>>:
Վերջին գիրքս նվիրված է մեր օրերի հերոսներին: Իմ աչքերը լավ չեն տեսնում ,բայց շարունակում եմ գրել անմահ հերոսների մասին:
-Ովքե՞ր են աջակցում Ձեր գրքերի հրատարակության հարցում։
-Բոլոր վեց գրքերս իմ հաշվին եմ տպագրել, միայն մեկն է պետական աջակցությամբ: Ցանկանում եմ տպագրել 7-րդ գիրքս հերոսների մասին,որը հրատարակելու եմ իմ թոշակի խնայողության հաշվին:
-Այսօրվա պայմաններում ի՞նչը կարող է միավորել մեր մտավորականներին։
-Այսօրվա մտավորականների միասնությունը կայանում է իրենց հայրենասիրական գործունեության մեջ և նրանք հաշվի չպետք է առնեն կուսակցությունների նկրտումները; Այսօր ոչ մեկի մոտ չպետք է լինի փառասիրություն ու իշխանատենչություն: Այսօրվա շատերին տարանջատում է դավաճանությունը, անտարբերությունը:
-Հավատում եք, որ կգա համախմբան ժամանակներ:
- Մեր համախմբումն մայր հայրենիքի անվտանգ լինելն է: Ափսոս ծեր եմ, չեմ կարող հանդիպել շատերին, ես գրչով եմ պատասխանում։ Դա էլ իմ զենքն է, բայց իմ զենքը ուժեղ է, իմ խոսքը զենքից ուժեղ է: Գրիչն է իմ կուսակցությունը:
-Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:
-Մեր երկրի ապագան համարվում է միասնությունն և ագահության գործոնի վերացումը:
-Որքան հաճախակի եք հանդիպում զինծառայողների հետ, ինչպիսի բնույթ են կրում դրանք, ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք նրանց հետ հանդիպումներից։
-Ամեն օր ինձ զինվորները նամակով դիմում են, որ մի ստեղծագործություն ձոնեմ նրանց: Ես էլ գրում եմ նրանց համար: Նրանք, կարծես իմ որդիներն են, և ես չեմ մերժում նրանց պահանջը: Մի քանի տարի առաջ հանդիպեցի հետախույզ զինվորների հետ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Նրանք այնքան ջերմությամբ էին շրջապատել և հարցեր տալիս Այդ օրը,ես իմ գրքերը բաժանեցի զինվորներին; Երբ Էջմիածնում թոռնիկս էր ծառայում այնտեղ էլ եմ գրքեր բաժանել ու ելույթ ունեցել իմ ստեղծագործություններով: Եղել եմ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում, որտեղ ելույթ եմ ունեցել Արմենակ Ուրֆանյանի մայրիկի հետ:
-Քանի որ հունվարի 28-ին նշվելու է հայոց բանակի օրը ձեր մաղթանքը զինծառայողներին։
- Շուտով հունվարի 28ն է գալիս, Հայոց բանակի օրը, աղոթում եմ, որ մեր զինվորները գերիները վերադառնան տուն: Մեր երկիրն էլ հզորանա, զենքեր շատ ունենա և ես էլ կաղոթեմ, կօրհնեմ, որ վերադառնան և ՊԱՏԵՐԱԶՄ բառը ջնջվի։ Մենք ունենանք այնպիսի զենք, որ կանգուն պահենք մեր հայրենիքը, լինենք ուժեղ հաղթական մեր բանակով ու ազգովի նշենք մեր փառապանծ երկրի հաղթանակը և եթե ինձ հրավիրեն այդտեղ, սիրով կմասնակցեմ:
Գարիկ Ավետիսյան