Երթ ու հրմշտոց Եռաբլուրում, հանրահավաք եւ մոմավառություն
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Ըստ news.am-ի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր` դեկտեմբեր 19-ին, կառավարության կազմակերպած սգո երթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք` ամենայն հավանականությամբ Փաշինյանի կողմնակիցների եւ նրա մուտքը Եռաբլուր արգելելու համար պանթեոն գնացած քաղաքացիների միջեւ:
Hraparak.am-ի տեսանյութում ծեծկռտուքի մասնակիցների մեջ Mediaport տելեգրամյան ալիքը նկատել է նաեւ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին:
Հիշեցնենք, որ մեծ թվով ազատամարտիկներ եւ զոհվածների հարազատներ էին հավաքվել Եռաբլուրում, որոնք հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր: Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց եւ Փաշինյանի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին եւ Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:
Նշենք, որ Փաշինյանը ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ։
Փաշինյանի մուտքը Եռաբլուր արգելելու համար հավաքված քաղաքացիները, որոնց թվում կան նաև զոհերի հարազատներ, պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին առաջ շարժվել, սակայն ոստիկանները հրմշտելով հեռացրին նրանց Փաշինյանի ճանապարհից։
Նույնիսկ Եռաբլուրում Փաշինյանի հետ հետ եկածները, չնայած հայտարարված էր, որ սգո երթ է լինելու, շարունակում էին վանկարկել «Նիկոլ», «Նիկոլ, վարչապետ»։
Միեւնույն ժամանակ Ազատության հրապարակում ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպել են հանրահավաք եւ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։