Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կառավարությանը` անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժածներին` հոգալու նրանց հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, կացարանը և բժշկական օգնությունը։

Ինչպես հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, բանաձևը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հիվանդանոցներ և այլ հիմնական հաստատություններ են ավերվել Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ահաբեկիների պատերազմական բռնությունների պատճառով, և քանի որ արդեն ձմեռ է ուստի անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմաթիվ փախստականներին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 8-ը Նիդերլանդների խորհրդարանում ՝ (Tweede Kamer) ներկայացվել է 22 բանաձև` Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ահաբեկիչների սանձազերծած դաժանությունների կապակցությամբ։

 

orer.eu