Երկու արծաթե եւ երեք բրոնզե մեդալ ՝ հայ սամբիստների նվաճումները Մոսկվայում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում։ Դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում կայացել է սամբոյի Ա․ Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել է 130 մարզիկ՝ 14 երկրից։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ։
Աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը ͟(͟լ͟ո͟ւ͟ս͟ա͟ն͟կ͟ա͟ր͟ո͟ւ͟մ͟), որը հիմնականում հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում, մրցումային առաջին օրը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում Կիրակոսյանը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերտեկին։