Այսօր Գարեգին Նժդեհի հրապարակից ընդդիմության ներկայացուցիչները բազմամարդ երթով գնացել են Եռաբլուր, որտեղ հոգեհանգստյան կարգից հետո ընթերցվել են 44 -օրյա պատերազմում զոհված հայ հերոսների անունները։
Այնուհետեւ ներկաները ծաղիկներ են խոնարհել եւ մոմեր վառել զոհվածների գերեզմաններին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-21ը հանրապետությունում հայտարարվել է սուգ։ Արտերկրում Հայաստանի դեսպանություններում կբացվեն սգո մատյաններ։ Չեխիայում համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված՝ դեսպանությունը կբացի ցավակցությունների միայն թվային մատյան: Ցավակցական ուղերձները կարող են ուղարկվել հետևյալ էլեկտրոնային հասցեով ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
orer.eu
Լուսանկարները՝ Դավիթ Հակոբյանի
Լուսանկարը՝ Հրաչյա Ասլանյանի