Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր չեխկան ՄՖ Դնես օրաթերթը ,,Ղարաբաղում կորել են տասնյակ զինվորներ,,  հոդվածում նշում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը չի կարողանում կապ հաստատել  73 զինվորների հետ։ Նշվում է նաեւ, որ վերջին օրերին Հադրութում հայկական կողմի մոտ մնացած երկու գյուղերի մոտ նորից խախտվել է հրադադարը, ադրբեջանական կողմից կա չորս զոհ, հայկական կողմից՝ վիրավորներ։ Ասվում է, որ հայ զինվորները չեն ցանկացել լքել իրենց դիրքերը, միայն ռուս խաղաղապահների միջամտությունից հետո, գյուղերը հանձնվել են ադրբեջանական կողմին։ Պաշտոնական Երեւանի ասելով, այդ պատճառով է նաեւ կապը կտրվել հայ զինվորների հետ։ 

Մինչ այդ սոցիալական ցանցերում հայտնվել է նաեւ տեսահոլովակ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները երեսուն անզեն հայ զինվորների ուղեկցում ռուս խաղաղապահների մոտ։ Մինչ երեկ կեսօր մյուս կորածների մասին տեղեկություններ չկան։ 

Այս վերջին միջադեպը  ըստ հեղինակի ավելի է բորբոքել իրավիճակը Հայաստանի մայրաքաղաքում եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները պահանջում են վերջինիս հրաժարականը, իսկ կորած զինվորների հարազատները փակել են հանրապետության մայրաքաղաքի ճանապարհները։ 

Իսկ չեխական ,,Պրավո,, օրաթերթը  անդրադարձել է, որ ադրբեջանցիներին օգնության են հասել թուրք զինվորները։ Ադրբեջանին վերադարձված տարածքներում ըստ ,,Սաբահ,, թերթի 136 թուրք զինվոր ոչ միայն օգնում են ականազերծման աշխատանքներին, այլեւ մարզելու են ադրբեջանցիներին։ 

 

orer.eu