Ձեր լռությունը սպանում է մեր ժողովրդին… Այս ուղերձով հոկտեմբերի 29-ին Վիեննայում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց տեղի ունեցավ լուռ ցույց `կազմակերպված Հայ-Առաքելական ծխական համայնքի և Հայ ուսանողենրի միության՝ ASV- ի կողմից:
Ցուցարարները դատապարտել են ՄԱԿ-ի անդամ պետությունների անընդունելի լռությունը հայ ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական դաժան ագրեսիայի պայմաններում:
Վիեննայի հայերը նաեւ նամակով դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին `Արցախում խաղաղություն հաստատելու, խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու և Արզախի Հանրապետության ճանաչման կոչով: Բացի այդ, նրանք մատնանշել են, որ «Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»:
Խաղաղ ցույցն ուղեկցվել է հայկական դուդուկի մեղմ հնչյուններով:
Նույն օրը նման ցույցեր տեղի ունեցան Նյու Յորքում և Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանների մոտ։
Ցուցարարները դատապարտեցին ՄԱԿ-ի անդամ երկրների քրեական լռությունը թուրք-ադրբեջանական հանցավոր ագրեսիայի նկատմամբ:
orer.eu