Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Իսպանիայի «Կոմպրոմիս» կուսակցության պատգամավորներ Նատալի Տոռես Գարսիան և Մոնիկա Ալվարո Սերեսոն Վալենսիայի ինքնավար համայնքի խորհրդարանին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև՝ նշելով, որ Արցախում բռնության ներկայիս աճն ապացուցում է, որ հարևան ազգերը պետք է գոյակցեն փոխադարձ հարգանքի և ճանաչման պայմաններում:

«Գերմանիան պաշտոնապես ճանաչել է հրեաների հոլոքոստը, մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է տարածել իր ժխտողական քաղաքականությունն ամբողջ աշխարհով մեկ»,-նշվում է բանաձևում:

 

orer.eu