Հոկտեմբերի 30-ին, Շվեդիայի հայերը Սոդերթելիե քաղաքից դեպի Ստոկհոլմ իրականացրեցին աննախադեպ մեծ ավտոերթ շուրջ 1000 մեքենաներով։
Շուրջ 4 ժամ տևած դանդաղ երթով Շվեդիայի հայերը վերահաստատեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը։
Ավտոերթով նաև շվեդական մեդիայի ուշադրությունը հրավիրվեց դեպի հայ ազգի պահանջը և շատ թերթեր ու գլխավոր կայքեր անդրադարձան երթին և դրա պատճառներին։
Ավտոերթը մեկնարկեց Սոդերթելիե քաղաքից, որտեղ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը Տերունական և Ճանապարհի խաղաղության աղոթք բարձրացրեց և մաղթեց ներկաներին, որ Աստծո օրհնությամբ երթը խաղաղ և հաջող ընթացք ունենա։
Շուրջ 4 ժամ տևած ավտոերթն ավարտվեց Ստոկհոլմում` նահատակված զինվորների հիշատակի լռության րոպեով։
Հաղթելու ենք։
orer.eu