Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Այսօր առավոտյան եվրոպական ժամանակով 8-ի սահմաններում Ֆրանսիայում  Վալանսի միջպետական ճանապարտի վրա, որտեղ հայ համայնքը ցույց էր կազմակերպել եւ փակել էր երթեւեկությունը, ելույթ ունեցողների հետեւից 5 թուրքեր են հարձակվել մուրճերով ու դանակներով, մահակներով եւ վիրավորել հայ ցուցարարներին։ Մոտ տասը հայեր ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ տղաներից մեկի վիճակը շատ ծանր էր եւ ոստիկանությունը ուղղաթիռ էր կանչել հիվանդանոց տեղափոխելու համար։  Ինչպես ուղիղ եթերում նշեց ցույցի մասնակիցներից Ստելլա Դավթյանը, դա շատ լավ կազմակերպված հարձակում էր, ահաբեկչություն էր խաղաղ ցուցարարաների նկատմամբ, որը մի անգամ եւս ցույց է տալիս թուրքերի էությունը։ Նա կոչ արեց նախագահ Մակրոնին խիստ միջոցներ ձեռնարկել հանցագործների նկատմամբ։ Ցույցի մասնակիցները կոչ էին անում Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը։ 

https://www.facebook.com/100008892696562/videos/2410048902634843

 Այսօր նաեւ հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։ 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է այսօր Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։ Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։
Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին։

orer.eu