Հոկտեմբերի 26-ին չեխական CNN PRIMA հեռուստաընկերության ուղիղ եթերում ,,Հարցազրույց,, հաղորդաշարի հյուր , ,,Մարլենկա Ինթերնեշընլ,, հանրահայտ ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանն անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, նշեց, որ Արցախը երբեք ադրբեջանական տարածք չի եղել, իսկ Ադրբեջանն ընդամենը 102 տարվա պատմություն ունի։
Նա խոսեց հակամարտության պատմության մասին, Լեռնային Ղարաբաղի հիասքանչ բնության ու ստեղծարար ժողովրդի մասին, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ներկա հարձակումը նպատակ ունի ոչնչացնել հայերին եւ նոր ցեղասպանություն իրականացնել։
Գեւորգ Ավետիսյանը նաեւ նշել է, որ ուշի ուշով հետեւում է Հայաստանում եւ Արցախում շարունակվող պատերազմական լուրերին, որ իր հարազատներից նաեւ այսօր ծառայում են հայկական բանակում, եւ նրանցից մեկը նույնիսկ վիրավորվել է։
Հաղորդավարուհին նաեւ հարցրեց, թե ինչպես է գործում ,,Մարլենկա,, ընկերությունը համավարակի պայմաններում եւ արդյոք Հայաստան հասնում է իր արտադրանքը, ինչին Գեւորգ Ավետիսյնը պատասխանեց, որ արտադրանքը իրացվում է նաեւ Հայաստանում, թեեւ թվում էր, թե հայերը արդեն իսկ թխում են մեղրով տորթ եւ դժվարությամբ կսպառվի։ Ավելին, դեռեւս այս տարվա հուլիս ամսին, երբ ադրբեջանցիները հարձակում ձեռնարկեցին Հայաստանի սահմանների վրա, ինքը տորթեր ուղարկեց սահմանը պաշտպանող հայ զինվորներին։
Չեխերեն կարող եք լսել եւ կարդալ այս հղումով՝ https://cnn.iprima.cz/vsichni-armeni-bojuji-dobrovolne-a-srdcem-treti-primeri-trvalo-45-minut-popsal-avetisjan-12038?fbclid=IwAR3BfpXrp6bLEbUADCuVmyytdXqNcV3wvR4d-xdG_YGYxkhdypcWVq-wnZA
Երեկ նաեւ չեխական ,,Հոսպոդարսկի Նովինի,, թերթն էր անդրադարձել Ղարաբաղյան հարցին, նշելով, որ Ղարաբաղը բաժանում է նաեւ արտասահմանում, ուր հայկական եւ ադրբեջանական համայնքները պայքարաում են չեխերեի համակարանքի համար։ Հոդվածագիր Օնդրեյ Սոոկուպը զրուցել էր հայտնի հայ գործարար Գեւորգ Ավետիսյանի, Չեխիայի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից Գեղեցիկ Աֆունցի, Հայ երիտասարդների միության անդամ Մարիա Օհանջանյանի եւ ադրբեջանցի թարգմանիչ Էլդար Վալիեւի հետ։ Հեղինակը փորձել էր ներկայացնել այնպես, որ երկու կողմն էլ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը իրենց հողն է։ Գեղեցիկ Աֆունցը համոզված է, որ եթե հայկական զորքերը դուրս գան ղարաբաղից, իր հարազատները, որոնք բնակվում են այնտեղ, կոչնչացվեն։ ,,Եթե Ղարաբաղի պատերազմում պարտվենք, ապա կկորցնենք մեր արմատները եւ իմ երեխաներին չեմ կարող ցույց տալ իրենց տատիկների գերեզմանները,,, - ասում է Գեղեցիկը։ ,,Թուրքերի երազանքն է հայերի ցեղասպանությունը եւ դրանոմւ կասկած չկա,,- ասում է Գեւորգ Ավետիսյանը։ Նա նաեւ չի թախցնում, որ իր որդին 15 այլ հայերի հետ ցուցակագրվել է իբրեւ կամավոր Հայաստան մեկնելու համար։ Հոդվածն ավարտվում է Մարիա Օհանժանյանի հարցադրումով, թե ինչու են չեխ քաղաքական գործիչները լռում։