Հոկտեմբերի 27-ի առավոտյան Չեխիայի Հայ երիտասարդների միության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել Պրահայում գտնվող ,,Չեխոսլովակ գրուպ,, ընկերության կենտրոնական գրասենյակի մոտ։ Խնդիրն այն է, որ այս ընկերությունն է Դանա տեսակի հրթիռային կայաններ վաճառել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց միության ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը, իրենց նպատակն էր ընկերության ղեկավարությունից պահանջել՝ արգելանք սահմանել Ադրբեջանին ու Թուրքիային զենքի վաճառելիս։ Հայ երիտասարդները ընկերության գրասենյակի առջեւ լցրեցին երեխաների զգեստներ ու արյունոտված թղթադրամներ, որոնք խորհրդանշում էին Արցախում զոհվող երեխաներին եւ զենքի վաճառքից ստացված գումարները։ Երիտասարդները նաեւ մի քանի պաստառներ էին պարզել, որոնցից երկուսի գրությունները ուղղված էր ,,Չեխոսլովակ գրուպ,, ընկերությանը՝ ,,Հայերի արյունը ձեր ձեռքերում է,, , ,,Դադարեցրեք ահաբեկիչներին զենք վաճառել,, , իսկ երրորդն ուղղված էր Չեխիայի արտաքին գործերի նախարարությանը՝ ,,Ով է պատասխանատվություն կրում Ադրբեջանին տված ,,Դանայի,, համար,, ։
Ալբերտ Ղազարյանի ասելով, իրենք ցանկություն են հայտնել նաեւ տեսակցել ընկերության ղեկավարության հետ, սակայն պաշտոնյաները հրաժարվել են հանդիպել։ Ակցիային ներկա է եղել նաեւ չեխական մամուլի ներկայացուցիչը։
Նշենք նաեւ, որ երեկ ՀԵրեւանում Չեխիայի դեսպանության մոտ բողոքի ցույց են կազմակերպել նաեւ Արցախի մայրերն ու երեխաները՝ պահանջելով Չեխիայի իշխանություններից զենք չվաճառել Ադրբեջանին եւ Թուրքիային։
orer.eu