Հոկտեմբերի 24-ին թուրքադրբեջանական ագրեսիայի դատապարտման հանրահավաք տեղի ունեցավ Դրեզդենի կենտրոնական հրապարակում, որին մասնակցեցին բազմաթիվ հայեր ու գերմանացիներ, ինչպես նաեւ Լայպցիգի Հայ ուսանողական միության ներկայացուցիչները։ Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Դրեզդենի օպերային թատրոնի ճանաչված երգյուհի, սոպրանո Հրաչուհի Բասենցը։ Ներկաները կոչ են արել պատերազմական գործողությունների դադարեցում եւ Գերմանիայի կողմից ազդեցիկ քայլերի կիրառում։
Հոկտեմբերի 24-Ին հանրահավաք են կազմակերպել նաեւ Համբուրգի Հայ համայնքի ներկայացուցիչները։ Մասնակիցների թգում են եղել ոչ միայն գերմանահայեր, այլեւ գերմանացիներ ու այլ ազգերի ներկայացուցիչենր, այդ թվում քրդեր։ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան քննադատող ելույթներից ու Արցախի անկախություն ճանաչելու կոչերից զատ, նաեւ երգել են հայերնասիրական երգեր։
orer.eu