Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
ԱՄՆ-Նյու Հեմփշիրում ընտրարշավի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է հայերի մասին: «Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք արիաբար մարտնչում են: Կօգնենք հարթել նրանց խնդիրները՝ մահն ու կռիվը", ասել է նախագահն , ապա նայելով հանրահավաքին ներկա հայերին, հավելել,- "Գնացեք և ասեք ձեր ժողովրդին, որ այս հարցը կլուծենք: Դա հեշտ է, երբ գիտես թե ինչ պետք է արվի": Այս մասին հաղորդում է ,,Ամերիկայի ձայնը,, Վաշինգտոնից։ 
Նա նաև նշել է, որ երեկ Օհայո նահանգով անցնելիս կրկին նկատել է հայ ցուցարարների դրոշներն ու հիացել նրանց ոգով:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանն էլ ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանին մղում են կրակի դադարեցման պայմանավորվածության, և որ Հայաստանն արդեն ընդունել է հրադադարի ռեժիմը:
 
 
Դոնալդ Թրամփի ելույթից ,,Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոյում էի, մենք Օհայոյում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ։,,
 
 
 
Նախագահ Թրամփի ելույթի տեսագրությունը
 
 
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին գրել է՝ ,,Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։
Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին։,,