Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հոկտեմբերի 25-ին Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի հրապարակում տեղի ունեցավ բազմահազարնոց հանրահավաք։ Հանրահավաքի ժամանակ ելույթ են ունեցել կազմակերպիչները՝  Նարինե Մարտիրոսյանը եւ իր գործընկերները` Էլինար Օգանեսովաh,ով  հանրահավաքը գերմաներենով վարել է, Սահակ Արտազյանը Հայք գերմանա-հայկական ուսանողական ակումբից/ ՀԲԸՄ/ եւ Կարեն Ղզլյանը,  Ազատ ժողովրդավարներ գերմանական կուսակացության ներկայացուցիչ  Թհոմաս Շէֆեռը, Միություն ըննդեմ ցեղասպանության կազմակերպության ներկայացուցիչը, Հայ Ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը եւ այդ շրջանի հոգեւոր հովիվ Գնել քահանա Գաբրիելյանը։ Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան օպերային ճանաչված երգչուհի Կարինե Բաբաջանյանը, երգիչ Բաբկեն Գեւորգյանը, գրող եւ թարգմանչուհի Ագապի Մկրչյանը արտասանել է Պարույր Սևակի իր գերմաներեն թարգմանությունը, երաժիշտ Մանե Հարությունյանը նվագել է հայ կոմպոզիտորների գործեր։

Հանրահավաքից հետո մասնակիցները շարժվել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ դատապարտելով Ալիեւին եւ Էրդողանին իբրեւ ահաբեկիչների, պահանջելով, որպեսզի գերմանական կառավարությունը արթնանա եւ հստակ դիրքորոշում արտահայտի, զսպի նաեւ  ՆԱՏՕ-ի իր գործընկեր Թուրքիային։ 

Ցույցին ներկա էին նաեւ Գերմանիայի տարբեր քաղաքներից եկած հայեր, ինչպես նաեւ ասորիներ ու եզդիներ, ,,Միություն ընդդեմ ցեղասպանության,, կազմակերպության անդամներ, որոնց թվում նաեւ հայտնի թուրք իրավապաշտան Ալի Էրթեմը։ 

 

orer.eu