Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր գերմանական Մյունխենի կենտրոնական Մարիենպլաց հրապարակում տեղի է ունեցել հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայ համայնքի երիտասարդները  կանգնել են քառանկյուն ձեւով եւ ցուցադրել են պաստառներ ու գրություններ։

Ինչպես ՕՐԵՐ-ին հաղորդեց մյունխենաբնակ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, մասնակիցները տեղեկատվական 4 պատ են կազմել, համապասխան թեմաների բաժանումներով: Առաջին մասը նվիրված է եղել Արցախի խնդրի պատմական և իրավաբանական ընթացքին, 2րդ մասը՝  Ադրբեջանի վերջին տարիների վայրագություններին, մարդու իրավունքների խախտման դրսևորումներին, մամուլի անազատությանը, 3րդը՝ Եվրոպայի ու Գերմանիայի գազային պայմանագրերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, գերմանացի ադրբեջանցիների կողմից կաշառված քաղաքական գործիչները և այլն, և 4րդը՝  Արցախի ճանաչումը։ 

orer.eu