Երեկ՝ հոկտեմբերի 23-ին ֆրանսիական Ստրասբուրգում հազարավոր հայեր հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու Եվրոպական կառույցների լռության պատնեշը քանդելու նպատակով եւ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու եւ պատերազմը կասեցնելու պահանջով։ Ելույթ ունեցողները կոչ են արել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանին եւ Եվրոպական Խորհրդարանին քննադատել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, հայ ռամազմագերիների նկատմամբ իրականացվող անմարդկային բռնությունները եւ կասեցեն պատերազմը։
Եվրոպահայերի ցույցին մասնակցել են նաեւ 20-ից ավելի չեխահայեր, որոնք Ստրասբուրգ էին մեկնել մեքենաների շարասյունով՝ Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով։
orer.eu
Լուսանկարները՝ Սուրեն Պանդեյանի