Այսօր Վիլնյուսի կենտրոնում տեղի ունեցավ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների և Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամների քայլերթը՝ իրենց բողոքն արտահայտելու Արցախի դեմ արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող ադրբեջանա -թուրքական հարձակման դեմ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանությունը։