Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 22-ին Երուսաղեմում հայ համայնքն ու աջակիցները բողոքի ցույց էին կազմկարեպել Իսրայելի արտգործնախարարության առջեւ՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Արցախի դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծած  Թուրքիային եւ Ադրբեջանին։ 

 

 

Նմանատիպ ցույց է հոկտեմբերի 21-ին տեղի ունեցել նաեւ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Հայ ցուցարարները մոտեցել են Աթենքում Իսրայելի  դեսպանությանը, եւ պահանջել դադարեցնել Թուրքիային եւ Ադրբեջեանին զենքի մատակարարումը։ Նաեւ ընդունվել է բանաձեւ, որը կազմակերպիչները ուղարկել են ոչ միայն Հունաստանի իշխանություններին, այլեւ Եվրոպական կառույցներին։ 

 

Չորեքշաբթի, հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ից, Հունաստանի հայությունը՝ «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով, հավաքվել էր Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած տեռորիստական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու դեմ:

«Իսրայելը թեև պաշտոնապես պատերազմ չի հայտարարել Արցախին և հայ ժողովրդին, բայց նրա քաղաքականությունը ակնհայտորեն թշնամական է հայության նկատմամբ: Քանի որ Իսրայելը զինում է մեր ժողովրդի ջարդարարին: Մեր զոհվածների և վիրավորների մի մեծ մասը հարվածվել է այն ռազմաթերքով, որով Իսրայելը նախկինում և ԴԵՌ ԱՅՍՕՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆԵԼ ԱԴՐԲԵԱՆԻՆ», կազմակերպիչ հանձնախմբի կողմից հունարենով հայտարարել է Մարիետա Աբրահամյանը:

«Կարելի էր ակնկալել, որ Իսրայելը կլինի այն առաջին պետությունը, որը պիտի ճանաչեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, քանի որ հրեա ժողովուրդը նույնպես ցեղասպանության զոհ էր դարձել: Այնուամենայնիվ, նրա կառավարությունը դաշնակցեց անուղղակիորեն, բայց իրականում արդյունավետորեն՝ ցեղասպան թուրքերի հետ, որոնք այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, փորձում են ոչնչացնել Արցախի հայ ժողովրդին», կազմակերպիչ հանձնախմբի անունից հայտարարել է Հայկ Գասարճյանը:

Ցույցի ավարտին մասնակիցները բանաձև քվեարկեցին, որը ներկայացվելու Հունաստանի Ազգային ժողովին, Եվրամիության, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին:

 
 
2020 թվի հոկտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 18:00-ին, Աթենքում Իսրայելի դեսպանատան դիմաց, ցույցի ավարտին հրապարակված բանաձևը։
 
ԲԱՆԱՁԵՎ
Հարգելի հայրենակիցներ և ընկերներ,
Մենք այսօր հավաքվել ենք այստեղ սատարելու Արցախի պայքարող ժողովրդին: Մենք հավաքվել ենք այստեղ հայտարարելու, որ ամբողջ աշխարհում հայերը մեկ բռունցք են, նրանք միասնական, հպարտ ժողովուրդ են, ովքեր իրականացնում են և՛ հայրենասիրական և՛ համամարդկային պայքար՝ հանուն ինքնորոշման, հանուն ազատության:
Մենք այսօր քաղաքակիրթ կերպով բողոքեցինք Իսրայելի դեմ, Ադրբեջանին ժամանակակից զենքերով մատակարարելու կապակցությամբ, ինչը շարունակվում է նույնիսկ պատերազմի պայմաններում:
Այսօրվա հավաքի կազմակերպողները շնորհակալություն ենք հայտնում Ձեզ բոլորիդ, այս միջոցառմանը ներկա գտնվելու համար: Համոզված ենք, որ դեռ երկար ու դժվար է լինելու մեր միասնական գործը հայրենիքի վերակառուցման համար մղվող պայքարում:
Մենք պատիվ ունենք հետևյալ բանաձևը հաստատման համար ներկայացնել Ձեզ:
Բանաձևը կուղարկվի Հունաստանի խորհրդարան, Հունաստանում ՄԱԿ-ի և Միացյալ Եվրոպայի պատվիրակություններին և հունական ու հայկական լրատվամիջոցներին:
Եվ ահա բանաձևը.
Մենք ովքեր, չորեքշաբթի, 2020 թվի հոկտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 18:00-ին, հավաքվել ենք Աթենքում Իսրայելի դեսպանատան առջև հայտարարում ենք, որ.
- Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի հերոս ժողովրդին, համոզված լինելով, որ նրա ազատագրական պայքարը հասնելու է իր վախճանական նպատակին: (Հաստատում ենք)
-Խոնարհվում ենք հերոս մարտիկների հիշատակի առջև, բոլոր այն երիտասարդների, պատանիների, տղամարդկանց և կանանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին արդար պայքարում, ու խոնարհվում ենք նաև նրանց առջև, ովքեր դեռ բարձր են պահում պայքարի դրոշը: (Հաստատում ենք)
- Երախտագիտություն ենք հայտնում հույն ժողովրդին, Արցախի պայքարին իր ցուցաբերած բազմազան աջակցության համար: (Հաստատում ենք)
- Պահանջում ենք միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ արյունահեղությունը Արցախում դադարեցնելու համար: (Հաստատում ենք)
- Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի Անկախ Հանրապետությունը: (Հաստատում ենք)։
 
 
orer.eu
 
 
 
 
Հոկտեմբերի 22-ին Լոնդոնում Իսրայելի դեսպանության առջեւ նույնպես բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել էր հայ համայնքը։