Բուլղարիայի Հայերը Միությունը ցանկանում է տեղեկացնել առ այն, որ Միության կողմից պատրաստված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասել է Հայաստան և այլևս գտնվում է առաջնագծում:
ԲՀՄ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում Միության ատենապետ պարոն Հարություն Հովսեփյանին և նրա եղբորը՝ Երեմ Հովսեփյանին, ովքեր իրենց անձնական միջոցներով գնեցին մարդասիրական օգնության ամբողջ խմբաքանակը, ինչպես նաև հոգացին բեռնափոխադրման ողջ ծախսը:
Մեր երախտիքն ենք հայտնում բոլոր մեր բուլղար եղբայրներին իրենց աջակցության համար՝ ի մասնավորի պարոն Կոլյո Կեչովսկուն:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նաև բոլոր այն անձանց, ովքեր ԲՀՄ քարտուղար պարոն Ներսես Կետիկյանի գլխավորությամբ իրենց անմիջական մասնակցությամբ օգնեցին մարդասիրական օգնության փաթեթավորման և բեռնատարի մեջ բարձելու ու տեղադրելու գործում:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ԲՀՄ պատվավոր անդամ պարոն Համլետ Պետրոսյանին, ով Վրաստանում ընդունել է բեռնատարը և ապահով ճանապարհել Հայաստան:
Ի մասնավորի մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ Սփյուռքի Գործերի Հանձնակատարի Գրասենյակի Ղեկավարի Տեղակալ պարոն Երեմ Սիմոնյանին, ում անմիջական մասնակցությամբ ուղարկված մարդասիրական օգնությունը բարեհաջող հասել է առաջնագիծ մեր քաջարի բանակի զինվորներին:
Բուլղարիայի Հայերի Միությունը շարունակում է իր գործուն քայլերով նեցուկ կանգնել Մայր Հայաստանին և նրա անքակտելի մասը կազմող Հերոսական Արցախին: