Նիդերլանդահայերի բողոքի ցույցը հոլանդական առաջատար մեդիա հոլդինգի շենքի առջեւ
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Արցախա-ադրբեջանական հակամարտության օբեկտիվ լուսաբանումն ապահովելու պահանջով Նիդերլանդների հայկական համայնքի մի խումբ անդամներ հավաքվել էին հոլանդական առաջնատար NOS մեդիա խմբի շենքի առջև:
Նիդերլանդների Հիլֆերսում (Hilversum) քաղաքում է գործում երկրի առաջատար լրատվական NOS մեդիա խումբը, որն առաջատար հեռարձակող է ունի 700-ից ավելի աշխատակից և ապահովում է հանրային ու մյուս ալիքների NPO 1, 2, 3, NPO Politiek ,NPO News լրատվությունը, նաև լուրեր է տրամադրում NPO Radio 1, NPO Radio 2 , NPO 3FM, NPO Radio 4 , NPO Radio 5 ,
NPO Radio 2 NPO Soul & Jazz ռադիոկայաններին, մամուլին: Պետք է ասել, որ Նիդերլանդների իշխանությունները, երևի թե Եվրոպայում ամենախստագույնս են հետևում կորոնավիրուսի կանոններին ու այդ պատճառով Հիլֆերսումի քաղաքապետարանը միայն փոքրիկ խմբի արտոնություն տվեցին NOS մեդիա գրուպի շենքի դիմաց մասնակցելու և այս մեդիա խմբի ուշադրությունը հրավիրելու Արցախա -ադրբեջանական հակամարտության օբեկտիվ լուսաբանման հարցին:
Հայության պահանջագիրն այսպեսին էր.
1. թ. Նոս Վիլմա Հաանի` գլխավոր խմբագրի ուշադրությունը կցանկանայինք, որ նա պարտավորվի շտկել եւ օբյեկտիվ լրագրություն ապահովել Արցախում տեղի ունեցող սարսափելի իրավիճակի վերաբերյալ:
2. Կխնդրենք NOS-ին արդյունավետ գործել ներկա իրավիճակում ։ NOS-ի ձայնը կարող է կյանքեր փրկել ՝ ստեղծելով տեղեկացվածություն:
3. Մենք կցանկանայինք ուշադրություն դարձնել ազնիվ բանավեճերին այն կողմերի հետ, որոնք գիտեն իրավիճակը, ինչպիսիք են Նիդերլանդներում երկու երկրների դեսպանները:
4. Վերջապես խնդրում ենք NOS-ին անկախ լրագրողներին ուղարկել առաջնագիծ Ադրբեջան, եւ Արցախ օբեկտիվ լուսաբանումն ապահովելու համար: