Լյուքսեմբուրգի հայերի բողոքի ակցիան Եվրոպական Կոնվենցիայի Կենտրոնի առջեւ
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում Եվրոպական Կոնվենցիայի կենտրոնի դիմաց տեղի ունեցավ հայ համայնքի կազմակերպած ցույցը։ Տեղը պատահական չէր ընտրված, քանի որ այդ շենքում Եվրոպական Միության անդամ երկրների Արտաքին Գործերի Նախարարները քննարկելու էին արցախյան հարցը։ Լյուքսեմբուրգի հայերի պահանջն էր, քաղաքականապես հավասարակշիռ արձագանքներից այդ երկրներն անցնեն կոնկրետ քայլերի, Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ սանկցիաներ կիրառեն, Թուրքիային զրկեն ՆԱՏՕ-ի անդամակցելուց և, որ ամենակարևորն է, ճանաչել Արցախի Հանրապետությունը, որի պահը հասունացել է, որպեսզի հայ ժողովուրդը չենթարկվի էթնիկ բնաջնջման։
Ցույցի մասնակիցներից Տաթեւիկ Մանուկյան Էնգելը մի քանի հարցազրույց է տվել Լյուքսեմբուրգի լրատվամիջոցներին, նշելով, որ Հայաստանի ու Արցախի դեմ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ միայն Արցախի միջացգայնորեն ճանաչումը կկանխի Արցախում ապրող հայ ժողովրդի բնաջնջումը։ Նաև Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը պետք է սաստել՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելով»-,ասել է նա։
Orer.eu