Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Այս մասին գրառում է արել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Այս մասին հայտնում է news.sm-ը։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն էր, ում լիազորութունները դադարեցվեցին Սահմանադրական փոփոխություններով, ինչի վերաբերյալ դիմում կա ՄԻԵԴ-ում:
Այնուհետեւ Կառավարությունը, Դատավորների ժողովն ու ՀՀ նախագահն առաջադրեցին ՍԴ թեկնածուներ: Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընտվեցին ՍԴ դատավորներ, ինչին հաջորդեց ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրությունը: Երեք օր տեւած նիստում ՍԴ նախագահ չընտրվեց: Դատարանի նախագահի թեկնածու էր ինքնաառաջադրվել Երվանդ Խունդկարյանը, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել:
Խունդրակյանի չընտրվելուց հետո առաջադրվել եւ ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվել է Արման Դիլանյանը: