Չեխական մամուլը շարունակում է անդրադառնալ Արցախի դեմ սանձազերծված պատերազմին։ Lidovky.cz կայքէջը անդրադարձել է վերջին օրվա կարեւոր իրադարձությանը, գրելով, որ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին Շուշիի եկեղեցին ռմբակոծելու մեջ, որտեղ եղել են նաեւ երեխաներ։ Նշվում է երկրորդ անգամ ռմբակոծելու եւ ռուս լրագրողների վիրավորվելու մասին, նաեւ ներկայացվում է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պատմությունը։/https://www.lidovky.cz/svet/armenie-obvinila-azerbajdzan-z-ostrelovani-kostela-na-miste-v-tu-dobu-pritom-byly-deti.A201008_215206_ln_zahranici_lihem? /
Իսկ տպագիր տարբերակում՝ Լիդովե նովինի թերթում լույս է տեսել հայտնի գործարար, ,,Մառլենկա Ինթերնեշընլ,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի հետ հարցազրույցը` ,,Կանգնած ենք Թուրքիայի ճանապարհին,, վերնագրով։ Լրագրողը ներկայացնում է ոչ միայն Գեւորգ Ավետիսյանի Չեխիայում հաստատվելու եւ Մառելնկա հայտնի թխվածքի արտադրության պատմությունը, այլեւ ներկայումս Արցախում եւ Հայաստանում տարվող պատերազմին։ Հայ գործարարը պատասխանելով թղթակցի հարցերին ասում է, որ իրեն մտահոգում է Թուրքիայի մասնակցությունն այս հակամարտությանը, եւ Ադրբեջանին ցույց տրվող բացահայտ աջակցությունը, ոչ միայն զենք ու զինամթերքով, այլեւ սպաներով ու սիրիական վարձկան զինվորներով։
Նրա ասելով, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Թուրքիային խանգարում են իր սահմանները մինչեւ Չինաստան հասցնելու ճանապարհին։ Այդ պատճառով են նաեւ մեկ դար առաջ հայերին ջարդել, 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության թուրքերի կողմից, եւ ցավալի է, որ Եվրոպան այժմ Թուրքիային շատ չի քննադատում։ Ֆրանսիան աջակցում է, իսկ Ամերիկանմիայն թույլ կոչեր է անում կրակը դադարեցնելու մասին։ Հայ գործարարը նաեւ զարմանք է հայտնում, որ մինչեւ հիմա Չեխիայի կառավարությունը նույնպես ոչ մի դատապարտող խոսք չի ասել Թուրքիայի եւ Ադրբեջանի վերաբերյալ։ Եվ դա այն դեպքում, որ Չեխիայի ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ սենատը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նույնը նախագահ Միլոշ Զեմանը ոչ մի մեկնաբանություն չի տվել։ Նույն պասսիվությունը նկատվում է նաեւ ռուսների մոտ։ Մինչդեռ Հայաստանում են գտնվում ռուսական զորքերը եւ զորամասը։ Դա միգուցե պայմանավորված է նաեւ նրանով, որ մեր նոր դեմոկրատական ընտրված կառավարությունն ավելի եվրոպամետ է, ինչը ռուսների քիմքին չէ։
Այսօր էլ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակոծում հայկական խաղաղ բնակչությանը։ Արցախը մշտապես եղել է հայկական հող։
Գեւորգ Ավետիսյանը նշում է, որ հայ ժողովուրդը կռվում է իր հողի համար, եւ ողջ սփյուռքի հայությունը պատրաստ է ոչ միայն մեկնել եւ պաշտպանել իր հայրենիքը, այլեւ ուղարկում են դրամական օգնություն, մարդասիրական այլ օգնություններ։
,,Իսկ չեխերը պետք է հասկանան, որ հայերը ոչ թե մահմեդական են, այլ առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ժողովուրդը, որը պայքարում է իր հայրենիքի համար,- ասում է հայ գործարարը։
orer.eu