Թուրքական օգտատերերից մեկի՝ երկու օր առաջ Twitter- ում հայտնված սուտ լուրից հետո, իբրև սերբ դերասան Միլոշ Բիկովիչը գտնվում է Հայաստանի ռազմի դաշտում, այսօր հայտնվեց ևս մեկ սուտ լուր։
Twitter- ում հայտնվել է 1990-ական թվականների Հարավսլավիայի պատերազմում Սերբական զինված կազմավորումներից մեկի ղեկավարի՝ Ժելյկո Ռաժնատովիչի լուսանկարը՝ որպես Ղարաբաղում հայերի կողմից կռվող վարձկան։ Որոշ ժամանակ անց այդ հաղորդագրությունը ջնջվել է, սակայն պահպանվել է հաղորդագրության նկարը։
Հաղորդագրությունում ասվում է՝ ,,Սերբական պատերազմական հանցագործ Արկանը հայտնվել է այսօր Հայաաստանում։ Սերբերը մեկ անգամ ևս եկել են մեր կանանց և երեխաների հետևից,,։
Այս զզվելի սուտ հաղորդագրությունը, որն ուղեկցվել է Արկանի “տարիքային ֆիլտրի” օգնությամբ վերամշակված լուսանկարով, անմիջապես սոցիալական ցանցերում առաջացրել է մեկնաբանությունների տարափ:
Ժելյկո Ռաժնատովիչը, որը Հարավսլավիայի քրեական ընդհատակում ավելի հայտնի էր Արկան մականունով, սպանվել է դեռեւս 2000 թվականին Բելգրադի «InterContinental» հյուրանոցի նախասրահում։
Մեկնաբանություններն ավելորդ են։ Իրոք, շատ-շատ մեծ են թուրքերի վախեցած աչքերը։
Հրապարակումը պատրաստվել է Վարբո Մեդիայի կողմից /varbo.am/։
orer.eu