Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, երբ պետություններն ու հասարակություններն ամիսներ շարունակ պայքար են մղում Covid-19-ի դեմ, երբ համաշխարհային տնտեսությունը սոսկալի վնասներ է կրում՝ սոցիալական ծանր բեռ դնելով մարդկության մեծ մասի վրա, երբ մարդկությունը փորձում է միավորվել ընդդեմ հումանիտար այդ աղետի, ահա այս բարդ իրավիճակում, այս տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սանձազերծեցին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:
Խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմի այս վեց օրերի ընթացքում շարունակ նշանառում և սպանում են Հայաստանի ու Ղարաբաղի խաղաղ բնակչությանը:
Ադրբեջանաթուրքական զինուժը նշանառել է նաև իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողներին՝ հրատակոծելով, վիրավորելով և սպանելով նրանց:
Կոպտորեն խախտելով լրագրողների իրավունքների և մասնագիտական գործունության պաշտպանության միջազգային սկզբունքներն ու պահանջները, պատերազմի այս մի քանի օրերի ընթացքում ադրբեջանաթուրքական զինուժի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորվել են Ղարաբաղի Մարտունի շրջանում իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրողները, իսկ նրանց ուղեկիցը՝ սպանվել:
Նշանառության են ենթարկվել նաև՝
- France-Presse լրատվական գործակալության լրագրողները,
- հայկական «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ծառայության նկարահանող խումբը, որի օպերատորը վիրավորվել է,
- հայաստանյան 24News․am առցանց հեռուստաընկերության լրագրողը,
- ռուսաստանյան Дождь հեռուստաընկերության փոխխմբագիրը,
-«ՍիվիլՆեթի» նկարահանող խումբը,
- «Շանթ» հեռուստաընկերության և tert.am լրատվական կայքի նկարահանող խմբերին նշանառել է անօդաչու թռչող սարքը:
Մամուլի ազգային ակումբ խստորեն դատապարտում է՝
- ադրբեջանաթուրքական զինուժի ագրեսիան Հայաստանի և Ղարաբաղի դեմ,
- խաղաղ բնակչության հրետակոծությունները,
- լրագրողներին նշանառելու և հրետակոծելու գործողությունները:
Մամուլի ազգային ակումբը դիմում է՝
- միջազգային լրագրողական կազմակերպություններին՝ կոչ անելով խստորեն դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի այսօրինակ գործողությունները, խնդիրը բարձրացնել մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության պաշտպանության բոլոր կառույցներում,
- մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով դատապարտել և խստագույն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որոնք կոպտորեն խախտում եմ միջազգային իրավունքները:
Մամուլի ազգային ակումբն առաձնահատուկ ընդգծում է ռամաճակատում աշխատող հայ և օտարերկրացի իր բոլոր գործընկերների աշխատանքը, որոնք իրենց կյանքը վտանգելով, արկերի պայթյունների և հրետակոծությունների տակ միջազգային հանրությանն են ներկայացում Ադրբեջանի և Թուրքիայի մեղքով աշխարհի այժմ ամենաթեժ կետի վերածված Հայաստանի և Ղարաբաղի մասին:
Մամուլի ազգային ակումբը լիահույս է՝
- միջազգային լրագրողական համայքն իր աջակցությունը կհայտնի Հայաստանում և Ղարաբաղում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին,
- աշխարհին կպատմի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ իրականացվող ագրեսիայի, մարդու իրավունքերի կոպիտ խախտումների մասին:
- միահամուռ հանդես կգա ի պաշտպանություն թեժ կետերում աշխատող հայ և օտարերկրացի լրագրողների կյանքի և մասնագիտական անարգել գործունեության իրավունքների:
Մամուլի ազգային ակումբ
02.10.2020թ.