Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհել է «Արցախի հերոս» կոչումը։
Գնդապետ Ջալավյանը 2016թ-ի ապրիլյան պատերազմում նույնպես փայլել է իր սխրանքներով:
Արցախի նախագահն իր ֆեյբուքյան էջում մասնավորապես գրել է՝
Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում:
Շնորհավորում ենք եւ մաղթում վերջնական հաղթանակ։