Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

,,Պառլամենտսկի լիստի,,  համացանցային թերթում,,, Ագրեսիա Կովկասում ,, հրապարակման մեջ Պրեմիսլ Վոտավան անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը, քրիստոնեական արժեքներին, թե որքան է տուժել հայ ժողովուրդը, որքան արցունք ու արյուն է տեսել իր պատմության ընթացքում։ Ցավոք, իր հարեւաններին Հայաստանը չի ընտրել։ Արդեն մի քանի օր է տասնյակ, հարյուրավոր քաղաքացիական անձինք զոհվում են Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերում ու քաղաքներում: Թշնամու տանկերը անցնում են Կովկասի տակ գտնվող այս հայկական առանձնատարածքով: Ուժեղ հարևանը որոշում է այս փոքր ազգի իրավունքները եւ հիմնականում հայկական ծագմամբ փոքր բնակչությունն  այսօր կանգնած է հզոր հարևանի ագրեսիային դեմ հանդիման։ Այսպիսի գնահատական է տալիս հեղինակը եւ ավելացնում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո շատ այլ երկրների պես Ղարաբաղը պայքարել է իր ինքնորոշման համար։

Պրեմիսլ Վոտավան նաեւ անդրադարձել է Հայաստանին՝ իբրեւ առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկրին, որը պատմության ողջ ընթացքում պայքարել է իր գոյության համար, ի տարբերություն Կովկասի հզոր պետությունների՝ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, որոնք ազդել  են նաեւ պատմության ընթացքի վրա: Հայ ազգը պատերազմական դժոխքի միջով է անցել 100 տարի առաջ, կորցրել է իր տարածքի մեծ մասը,  ավելի քան 1 միլիոն հայեր կորցրել են իրենց կյանքը, միլիոնավորները փախել են և այսօր ապրում են արտերկրում:

 Այն, որ այսօր Ղարաբաղում անմեղ մարդիկ են զոհվում, հեղինակը մեղադրում է նաեւ Չեխիային,  որը  տարիներ առաջ  ժամանակակից հրետանային զենք է վաճառվել Ադրբեջանին՝ իբր միջնորդների միջոցով: ,,Պատմությունն արդար չէ, բայց աշխարհը չպետք է լռի կամ անտարբեր մնա ցանկացած պատերազմի նկատմամբ:,-ասում է նա, եւ հիշում չեխական պատմության դասերը։

,,Ինչպե՞ս կվարվեն Չեխիան և նրա քաղաքական գործիչները: Կխթանե՞նք ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը `հայ ազգի դեմ ագրեսիան դադարեցնելու համար, թե՞ անտարբեր կլինենք,- այսպես է ավարտում իր հոդվածը Պյեմիսլ Վոտավան։

 

Այսօր CNN PRIMA TV  հեռուստաընկերությունն եթեր հեռարձակեց  իր առաջին թղթակցությունը Ստեփանակերտից։ Չեխ լրագրող Մարկետա Կուտիլովան ներկայացրեց  Արցախի մայրաքաղաքում տիրող իրավիճակը, նշելով, որ իրենք էլ խաղաղ բնակիչների հետ գտնվում են ապաստարաններում, եւ մարդիկ վճռական են եւ չեն պատրաստվում լքել իրենց տները։ Ադրբեջանը տարբեր զինատեսակներից շարունակում է հրթիռակոծել Արցախի տարածքը։ Նա նաեւ անդրադարձավ  Թուրքիայի դերին եւ Ադրբեջանին ցուցադրվող ռազմական աջակցությանը։

Չեխական հեռուստատեսությունը՝ ՉՏ24-ը լուրերի թողարկման ընթեցքում նորից Ադրբեջանից ցուցադրեց Վացլավ Չեռնոհորսկու հաղորդումը՝ միայն ադրբեջանական փախստականների մասին, որոնք հայտնվել են հայկական կողմի գնդակոծության տակ եւ լքել են իրենց տները։  

Մլադա Ֆրոնտա Դնես օրաթերթի թղթակից Յիլեզավետա Նեստերցովան անդրադարձել է արդեն հայտնի վարձկանների թեմային, Ադրբեջանի նախագահի անզիջում կեցվածքին, եւ չնայած Ադրբեջանը եւ զինվորների թվաքանակով, եւ զինտեխնիկայով տասնյակ հազարներով գերազանցում է Ղարաբաղի ուժերին, սակայն ըստ հեղինակի,  այդ ամենը նրանց  արագ հաղթանակի չի բերի։

»Ղարաբաղում ռմբակոծում են քաղաքացիներին» հոդվածում ,,Լիդովե Նովինի,, օրաթերթի խմբագիր Տոմաշ Վլախը գրում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը ռմբակոծում  Ստեփանակերտը, Մարտակերտը, թե ինչպես է Թուրքիան վարձկաններին տեղափոխել Ադրբեջան, եւ այս անգամ նշվում է, որ  նրանց վճարվում է 4000 դոլար։

Հեղինակը գրում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործադրած ջանքերի, Պուտինի եւ Թրամփի հետ նրա խոսակցությունների, եւ այն մասին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մերժում են բանակցությունների վերսկսումը։ Հեղինակը նշում է նաեւ, որ Ռուսաստանը այնքան էլ չի շտապում սատարել Հայաստանին, քանի որ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության անցած Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել Եվրոպական Միության հետ հարաբերությունների բարելվաման օգտին։ Հայաստանի վարչապետը ըստ հեղինակի, նաեւ անիմաստ է համարել Հայաստան- Ադրբեջան- Ռուսաստան հանդիպումը եւ նշել է, որ այս պայմաններում Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն էլ ասել է, որ մինչեւ հաղթանակ կկռվեն։

 Եվ մի հետաքրքիր դիտարկում՝ հոդվածների հետ տպագրված լուսանկարների մասին։ Թե երեկ, եւ թե այսօր ՄՖ Դնեսի եւ Լիդովե Նովինիի հոդվածները տպագրվել էին հայ հրետանավորի լուսանկարով, որը մի քանի օր է ողողել է միջազգային մամուլն ու համացանցը։ 

Պատրասետց՝ Հ.Ասատրյանը

orer.eu