Օգոստոսի 3-ին դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Բուբենեչ թաղամասի Սուրբ Գոթարդի եկեղեցում մասնակցել է Բուբենեչի կաթոլիկ եկեղեցական ծուխի հոգևոր առաջնորդ Միլոշ Սաբոյի նախաձեռնությամբ անցկացվող Հայաստանին նվիրված մեկամսյակի մեկնարկն ազդարարող միջոցառմանը։
Նախաձեռնության շրջանակներում կազմակերպիչների կողմից եկեղեցու հետևորդներին ներկայացվեn են Հայաստանի ու հայ ժողովրդի ողջ պատմությունն ու մշակույթը, աշխարհաքաղաքական դիրքն ու դրանով պայմանավորված ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկությունները։
Կազմակերպիչներին և եկեղեցու հետևորդներին իր ողջույնի և շնորհակալական խոսքով դիմել է նաև ՀՀ դեսպանը, ով նաև ներկայացրեց վերջին շրջանում տարածաշրջանում տիրող իրադրությունն ու զարգացումները։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։
orer.eu