Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի նախագահի հուլիսի 31-ի հրամանագրով Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել):

Աննա Աղաջանյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է։ Ծնվել է 1970 թվականին Երեւանում։ 1993 թվականից աշխատում է Հայաստանի արտգործնախարարության համակարգում, արտերկրում աշխատել է Նյու Յորքում` ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում, Բրյուսելում` ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության խորհրդական, ապա՝ դեսպանորդ, 2013-2018 թթ. եղել է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան։ 2018թվականից ՀՀ արտգործնախարարի խորհրդականն էր։ 

 

Շնորհավորում ենք եւ մաղթում բեղուն գործունեություն։ 

 

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր