Հուլիսի 31-ին Հռոմի Մոտե Չիտորիո հրապարակում՝ Իտալիայի խորհրդարանի եւ Սենատի շենքերի դիմաց, 150-ից ավելի իտալահայեր բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով իտալական իշխանություններից կասեցնելու Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի։
Հանրահավաքը կազմակերպել էին Իտալահայ երիտասարադական միությունն ու Միլանից, Հռոմից, այլ քաղաքներից ժամանած իտալահայերը։
Ոստիկանության թույլտվությամբ անցկացված ցույցը անցել է հանդարտ, առանց միջադեպերի։ Ելույթ ունեցողները քննադատել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի Տավուշի շրջանի վրա, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից հակահայ քարոզչության իրականացումը, Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման սպառնալիքը, տարածաշրջանում ագրեսիվ քաղաքականության իրականացումը։ Ելույթներ են ունեցել նաեւ Իտալահայոց հոգեւոր հովիվ Հայր Տիրայր վարդապետ Հակոբյանը, միլանահայ օպերային երգչուհի Անի Բալյանը եւ այլք։
Հանրահավաքի մասնակիցների անունից նամակ է հանձնվել Իտալիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին։
Սեփ. թղթ.
Լուսանկարները՝ Նաիրի Շիրինյանի
ՕՐԵՐ
orer.eu