«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ
Շուրջ երկու շաբաթ Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական հարձակումների հետևանքով երկու կողմերն էլ ունեցել են զոհեր, վիրավորներ, ռմբակոծվել և ավերվել են հայկական բազմաթիվ բնակավայրեր, փլատակների են վերածվել քաղաքացիական կառույցներ:
Գերմանիայի հայ համայնքում առկա է մեծ մտավախություն, որ այս հակամարտությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի՝ իր հետ բերելով անդառնալի հետևանքներ:
Բացի այդ, ադրբեջանական կողմը իր այդ ագրեսիան նպատակասլաց ձևով փոխադրում է դեպի Արևմտյան Եվրոպա: Անցյալ հինգշաբթիից սկսյալ, ադրբեջանցիները բախումները իրենց երկրից տեղափոխել են նաև Գերմանիա:
2020 թվականի հուլիսի լույս 23-ի գիշերը, Բեռլինում ՀՀ դեսպանության վրա գրոհ է իրականացվել, որի արդյունքում ամբողջությամբ հրկիզվել է դեսպանատան ծառայողական ավտոմեքենան: Հետագա օրերին Քյոլնում հայերը ադրբեջանցիների կողմից հարձակման թիրախ են դարձել, Քյոլն-Մյուլհայմում հայ ընտանիքին պատկանող «InVenus» բարը և մեկ հայկական տաքսի ընկերություն:
Համայնքի կազմակերպությունների բազմաթիվ անդամներ վերջին շաբաթների ընթացքում ստացել են սպառնալիքներ կամ սպառնալից նամակներ:
Ադրբեջանի բռնապետությունը իշխանությունը պահելու համար պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները, հասել է նույնիսկ Գերմանիա և ահաբեկչական մեթոդներով գերմանահյության դեմ պատերազմ է սկսել:
Գերմանահայերն ունեն մտահոգվելու բոլոր հիմքերը, քանզի գերմանահայ կազմակերպությունների եւ անդամների վրա ահաբեկչական հարձակումները ծրագրվում են հենց Բաքվից:
Այս իրադարձությունների բերումով հարց է ծագում. որքա՞ն անվտանգ է հայոց կյանքն այսօր Գերմանիայում:
Գերմանահայերի համար առկա է պատերազմի, ավերածությունների, սպառնալիքների և տառապանքների աճող վտանգ և այս զարգացումները կարող են հասցնել Գերմանիայի հայ համայնքային կյանքի պարալիզացման:
Գերմանիայի կառավարությունից պահանջվում է կասեցնել Բաքվին և Անկարային զենքի մատակարարումը, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Մինչ այժմ գերմանական կառավարությունը լռել և զենք ու զինամթերք է մատակարարել Ադրբեջանին և Թուրքիային:
Մենք Գերմանիայի Դաշնային կանցլերին և երկրի Արտաքին գործերի նախարարությանը կոչ ենք անում հանդես գալ նախաձեռնությամբ՝ վերջ դնելու Ադրբեջանի հարձակողական ագրեսիվ քաղաքականությանը և ապահովել գերմանահայերի անվտանգությունը Գերմանիայում:
Մենք գերմանական իշխանություններից նաև պահանջում ենք կարգի հրավիրել Թուրքիայի պրեզիդենտին, ով անդադար բորբոքում է հակամարտությունը և բազմակողմանի աջակցություն հասցնում ռազմատենչ Բաքվին։
Հայատյացության քաղաքականությունը, որը նախագահ Էրդողանի պետական քաղաքականության մնայուն բաղադրիչներից է, այս անգամ արդեն հենց գերմանական հողի վրա կարող է հասցնել անկանխատեսելի հետևանքների:
Հակամարտության և պատերազմական քաղաքականության սաստկացումը, որը բորբոքվում է Բաքվում, սպառնում է ոչ միայն Հայաստանին և հայկական սփյուռքին, այլ նաև Եվորպայի բնականոն կյանքի ընթացքին։
Գերմանիայում հայկական համայնքի ավելի քան 30 միություններ և կազմակերպություններ հրավիրել են հանրահավաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի գրասենյակի առջև: Մեր գործողություններով ցանկանում ենք եվրոպական հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական հարձակումների եւ դրանից բխող հետեւանքների վրա, որոնք կխախտեն ողջ կովկասյան տարածաշրջանի և Առաջավոր Ասիայի երկրների խաղաղ գոյակցությունը, Եվրոպայի անվտանգությունը և Գերմանիայի հայկական համայնքների անվտանգության համար կդառնան լուրջ վտանգ :
Վերջին օրերին Գերմանիայում արձանագրել ենք հայկական հաստատությունների վրա կազմակերպված ահաբեկչական հարձակումների շարք, որն այսօր մեզ խիստ անհանգստացնում է։ Մենք պահանջում ենք, որ գերմանական մամուլն ու լրատվամիջոցները անտարբերություն չցուցաբերեն և խոշորացույցի տակ պահեն յուրաքանչյուր ահաբեկչական քայլ, որը կհարվածի մեզ և առհասարակ այս երկրի խաղաղ կենսակերպին։
Բեռլին, ԳԴՀ կանցլերի գրասենյակի դիմաց (VOR DEM KANZLERAMT IN BERLIN)
-Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ, ԳԿԽ
-Գերմանիայի Հայ ակադեմիականների միություն-1860, ՀԱՄ
-Գերմանա-Հայկական իրավաբանների միություն
-ԱՐԻ - Գերմանիայի Հայ երիտասարդական միություն
-«Հոմենտմեն», Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն, Մյունխեն
-Հայկական Վերածնունդ Սփյուռքյան Շարժում, Գերմանիայի մասնաճյուղ
-Աշաֆֆենբուրգի Հայ համայնք
-Բադեն-Վյուրթեմբերգի Հայ մշակութային միություն, Շտուտգարտ
-Բավարիայի Հայ հայրենակցական միություն, Մյունխեն
-Բեռլինի Հայ համայնք-1923
-«Գրիգոր Գրիգորյան» Հայ մշակութային միություն, Բիլեֆելդ
-Համբուրգի Հայ համայնք-1965
-Հեսսենի Հայ մշակութային միություն, Մայնի Ֆրանկֆուրտ
-Հռենոս-Մայն շրջանի Հայ-Գերմանական մշակութային միություն
-Թյուրինգիայի Հայ համայնք, Էրֆուրտ
-Լայպցիգի Հայ Մշակութային համայնք
-Մանհայմի Հայ Մշակութային Արարատ միություն
-Ներքին Սաքսոնիայի Հայ համայնք
-Վյուրցբուրգի Հայ համայնք-Ինտերկապ
-«Սիլվա Կապուտիկյան» Գերմանահայ կանանց միություն, Քյոլն
-«Գիտելիք», ոչ շահութաբեր ՍՊՀ, Բեռլին
-Եվրոպայի Հայերի Համագումար (ԵՀՀ), Գերմանիայի մասնաճյուղ
-«Կիլիկիա» Հայ երիտասարդական միություն, Համբուրգ
-ՀԳՄՄԿ, Հայ-գերմանական միջազգային մշակութային կենտրոն հ/կ, Բեռլին
-Հայ-գերմանական «Նաիրի» մշակութային միություն, Հանովեր
-Հայ դատի հանձնախումբ, Մյունխեն