Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցազրույցը Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի հետ՝ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի մասին

 

- Պարոն Մխիթարյան, այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքներն ու հայկական կազմակերպություններն արձագանքեցին ադրբեջանական հերթական ագրեսիային։ Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միությունն ի՞նչ քալյեր ձեռնարկեց այդ ուղղությամբ։

- Հուլիսյան այդ լաված օրերին ես անմիջապես հեռախոսային կապ հաստատեցի Պորտուգալիայի Հանրապետության պատգամավորների Ասամբլեայի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ եւ ներկայացրեցի Հայաստանի սահմաննին տիրող իրավիճակը։ Դրան զուգահեռ նաեւ պաշտոնական նամակ ուղարկեցի նույն հանձնաժողովի  անդամներից մեկին`նկարագրելով ստեղծված իրավիճակի պատճառները և խնդրելով այս տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի մեկ այլ անդամի առաջարկեցի, որպեսզի քննարկեն Պորտուգալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ստեղծման հարցը։ Կապ եմ հաստատել նաեւ պորտուգալական առաջատար թերթիրից մեկի`”Դիարիու դե Նոտիցիաշ” գլխավոր խմբագրի հետ, նկարագրելով իրադրությունը և խնդրելով լուսաբանել ստեղծված իրավիճակը: Հուլիսի 21-ին տպագրվեց պորտուգալացի լրագրողի հոդվածը, իսկ ամսի 22-ին՝ իմ հոդվածը:

 

- Ի՞նչ հարցեր էին շոշափում այդ հոդվածները եւ արդյո՞ք լիարժեք տեղեկատվություն էին տալիս կատարված իրադարձությունների մասին։

 - Պորտուգալացի լրագրող Ժոզէ Ֆիալյո Գուվեայի " Հրաձգության վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև" հոդվածը իրատեսորեն  ծանոթացնում է ընթերցողներին հայ-ադրբեջանական սահմանի հուլիսյան ռազմական զարգացումներին, նշելով  ՀՀ  ՊՆ ներկայացուցիցչի` Արծրուն Հովհանիսյանի լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տրված տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնելով ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի բացատրությունները, ում հետ կապ եր հաստատել այդ օրերին:

 

Լրագրողը նաև գրել  է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության խոսնակ`Վագիֆ Դարգյախլուի  տխրահռչակ սպառնալիքի` Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հնարավորության մասին, ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ`Աննա Նաղդալյանի պատասխանը այս սպառնալիքի վերաբերյալ, ինչպես նաև Ադրբեջանի դիվանագիտության մեջ վերաձևավորումների մասին:

 

Լրագրողը նշել է որ, փորձել էր կապ հաստատել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հետ, բայց որևէ պատասխան չէր ստացել:

 

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվել Արցախի հակամարտության պատմությանը:

 

Իսկ իմ հոդվածում, ես արդեն ավելի ընդհարձակ ձևով ներկայացրել եմ պատմական իրադարձությունները, հակամարտության պատճառները, ներկա իրավիճակը և թե ինչպես են հայերը պատկերացնում Արցախի ապագան:

 

Orer.eu