Գերմանահայ իրավաբանները զգուշացնում են Ադրբեջանի զինվորներին ու ղեկավարությանը
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՈՒ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԼՈՒՐՋ (ՔՐԵԱԿԱՆ) ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հայ֊գերմանական իրավաբանների միության մեր իրավաբաններն պատրաստել են 2020թ֊ի հուլիսին Ադրբեջանի ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների վերլուծություն, որն ուղարկվելու է Գերմանիայի պատկան մարմիններին։
Վերլուծությամբ ներկայացվում են միջազգային իրավունքի բոլոր խախտումները և կոչ է արվում սկսել համապատասխան իրավական գործընթացներ։
Առկա խախտումները՝
Հայաստանի նպատմամբ Ադրբեջանի հարձակումը խախտում է ՄԱԿ֊ի Կանոնադրության 2(4) հոդվածը և այն իր բնույթով միջազգային հանցագործություն է՝ ագրեսիա։
Քաղաքացիական բնակչության և օբյեկտների վրա թիրախային հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և իր բնույթով պատերազմական հանցագործություն, ինչն առաջացնում է Ադրբեջանի միջազգային պատասխանատվությունը։
Միջազգային մարդասիրական իրավունքի այս խախտումներն ադրբեջանցիների համար առաջացնում են անհատական քրեական պատասխանատվություն, այդ թվում՝ համընդհանուր իրավազորորության (universal jurisdiction) սկզբունքն ընդունած պետությունների քրեական օրենսգրքերով՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Իռլանդիա, Իսպանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Ավստրիա։
Հայկական ատոմակայանի վրա հարձակվելու սպառնալիքը միջազգային իրավունքի ուղղակի խախտում է, միջազգային հանցագործություն որն առաջացնում է ՄԱԿ֊ի անվտանգության մարմինների և այլ ինստիտուտների համապատասխան վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը։
Պետականորեն հովանավորվող հայատյացության պրոպագանդան խախտում է միջազգային իրավունքի ներքո Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։
Ճիշտ ընթացքի պարագայում այս գործողությունները կատարած ադրբեջանցի զինվորականներն ու ռազմաքաղաքական ներկայացուցիչները կենթարկվեն քրեական հետապնդման վերոնշյալ եվրոպական պետություններում։
orer.eu