Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times




  • «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները Չինարի գյուղում հայտնաբերել են հակառակորդի արձակած «122 մմ» տրամաչափի «Դ-30» հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։
  • Հրապարակում ենք հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը, որն ուղղված էր հրամանատարներին և զինվորներին։
  • ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ՝ 2020 թվականի հուլիսյան մարտերը ցույց են տվել, որ ՀՀ հռչակած արժեքներն անցան թեստը։

Միջազգային

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումներին։ ՀՀ վարչապետն ասել է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:
  • Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ է անում օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին:
  • Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները դատապարտել են բռնության դրսևորումները։ Ցուցարարներին կոչ է արվել պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և ցուցաբերել զսպվածություն։
  • Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան-Զաքարյան հայկական դպրոցը:
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր մտահոգությունն է հայտնել վանդալիզմի առիթով, որը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան-Զաքարյան հայկական դպրոցում։ Կառույցի դրսի պատերն ամբողջությամբ պատված են ադրբեջանական գրություններով։
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թվիթերում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային։ Նա ասել է, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է մերժել ատելության ցանկացած դրսևորում։ Գռուզյան-Զաքարյան հայկական դպրոցը Սան Ֆրանցիսկոյի ընտանիքի մի մասն է։ Դպրոցի շուրջ ստեղծված ատելության մթնոլորտն ամոթալի է։
  • Սենատոր Մարիա Դուրասոն հայտարարել է, որ հայկական կառույցները վանդալիզմի ենթարկելու երևույթը նոր չէ։ Անցած տարի նույնը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հայկական դպրոցի հետ։ Հայկական համայնքի ներկայացուցիչները ռասիստական թիրախ են դառնում Ռուսաստանում, Գերմանիայում և Ուկրաինայում։
  • Ամերիկայի Արևմտյան ափի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ աշխարհով մեկ ադրբեջանցիների գործողությունները բռնության դրսևորում են։ Նրանք հրապարակել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացված գործողությունների ցանկը։
  • Կալիֆորնիա նահանգից սենատոր Էնթոնի Պորտանտիոն հայտարարել է, որ դպրոցները չպետք է ռասիզմի թիրախ դառնան։
  • Բոստոնի երիտասարդների հայկական ֆեդերացիան  բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի։
  • Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է հակահայկական գործողություները Սան Ֆրանցիսկոյում։
  • ԱՄՆ Հայոց արևելյան թեմի միջեկեղեցական հարցերով պատասխանատու Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական գործողություններով իրենց ժողովրդի ուշադրությունն են շեղում այլ կարևոր ներքին խնդիրներից։
  • Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայրենակիցներին կոչ է արել ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի։ Նա խորհուրդ է տվել ձե ռնպահ մնալ ուշ ժամերին ակումբներ, ռեստորաններ և զվարճանքի վայրեր այցելելուց։  Դեսպանը նաև հորդորել է սահմանափակել մթերային շուկաներ այցելությունները։
  • ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կոչ է արել հայրենակիցներին չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է հրահրել ազգամիջյան խմորումներ:
  • Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ գործակցում են իրավապահների հետ, հավաքագրում են հայերի դեմ հարձակումների դեպքերի մասին տեղեկությունները։ Պատրաստ են աջակցել ոստիկանությանը, որպեսզի հայտնաբերեն հակահայկական ակցիա իրականացնողներին։
  • Հայերի ցույցը Պրահայում Ադրբեջանի դեսպանության մոտ անցավ առանց միջադեպերի:
  • Բուենոս Այրեսում հայերը բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց։
  • Լիբանանի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Շահե եպիսկոպոս Փանոսյանը։ Ժողովին ընթերցվել է Արամ Ա. կաթողիկոսի նամակը, որտեղ ասվում է, որ այս տագնապալի օրերին եկեղեցին պետք է ամուր կանգնած լինի հայ ժողովրդի կողքին։