Հիմք ընդունելով Հայաստանի վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա):
Արմեն Եդիգարյանը ծնվել է 1965թ Երեւանում, ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1993թ-2006թ մասնակցել է բազմաթիվ միջազգային դասընթացների, 1994 թվականից աշախտում է Հայաստանի արտգործնախարարության համակարգում, 1997թ եղել է Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 2001-2005թթ. աշխատել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում իբրեւ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, 2010-2017թթ.՝ Հյուսիս Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար, 2017-2020 թթ.՝ ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ։
orer.eu