Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Գերմանիայի մասնաճյուղի հայտարարությունը 2020թ․հուլիսի 23-ին Բեռլինում՝ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև, ենթադրյալ հրկիզման վերաբերյալ

 

Բեռլին, 2020թ․հուլիսի 23 2020թ․հուլիսի 22 լույս 23-ի գիշերը՝ ժամը 00:20-ին, Բեռլինում՝ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դարպասներից դուրս, ենթադրաբար հրկիզվել է դեսպանատանը պատկանող մի ավտոմեքենա։ Հրդեհի արդյունքում Հայաստանի Հանրապետության 0-169 դիվանագիտական պետհամարանիշը կրող ավտոմեքենան ամբողջովին այրվել է։ Բարեբախտաբար ոչ ոք չի վնասվել։

Քանի որ սա դեսպանատան մեքենա էր, գործի հետագա հետաքննությունն ստանձնել է Երկրամասային քրեական ծառայության ոստիկանական պետական պաշտպանության ծառայությունը և քննում է հրդեհի պատճառները Հակահրդեհային հանձնաժողովի հետ միասին։ ՀԲԸՄ-ի Գերմանիայի մասնաճյուղը Հայաստանի դեսպանատան մոտ հրդեհի հետևում քաղաքական դրդապատճառ է ենթադրում։ Հաշվի առնելով Թուրքիայի և Արդբեջանի նախագահների վերջին շաբաթների ագրեսիվ հռետորաբանությունը՝ ռասսիստական, հակահայկական դրդապատճառը շատ հնարավոր է։

Ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ Իլհամ Ալիևը ինտենսիվացրել են իրենց քարոզարշավները հայերի և ընդհանուր առմամբ քրիստոնյաների դեմ, ինչպես հստակ ցույց է տալիս հուլիսի 24-ին Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում վերջերս փողոց էին դուրս եկել մի քանի տասնյակ հազարավոր ցուցարարներ՝ պահանջելով Հարավային Կովկասում լարված իրավիճակը վերածել պատերազմի՝ ընդդեմ հարևան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների։ Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից ակնհայտորեն ընդդեմ հայերի ձևակերպված սպառնալիքը, որում Հայաստանի Մեծամորի ատոմակայանը նշվում էր իբրև հարձակման թիրախ, լուսաբանվեց մի շարք լրատվամիջոցների կողմից ու դատապարտվեց միջազգային հանրության կողմից։

ՀԲԸՄ-ի Գերմանիայի մասնաճյուղը կապի մեջ է հետաքննող մարմինների հետ և ակնկալում է հնարավորինս շուտ պարզաբանում իրադարձություններիի ընթացքի վերաբերյալ։ Եթե քաղաքական դրդապատճառը հաստատվի, ինչպես գերմանական կառավարությունը, այնպես էլ հանրությունը պետք է անմիջապես դատապարտեն հրկիզումը։

ՀԲԸՄ-ի Գերմանիայի մասնաճյուղը Նյու Յորքի Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ աշխարհում հայկական ամենամեծ բարեգործական կազմակերպության գերմանական ներկայացուցչությունն է՝ հիմնված Բեռլինում։ www.agbugermany.org

 

Աղբյուրներ՝ ● https://www.berlin.de/polizei/polizeimeldungen/pressemitteilung.964529.php

● https://m.tagesspiegel.de/berlin/polizei-justiz/polizeimeldungen-aus-berlin-und-brandenburg-wage n-der-armenischen-botschaft-angezuendet-totalschaden/25616846.html

https://germany.mfa.am/de/news/2020/07/23/fahrzeugbrand/8279

https://www.facebook.com/botschaftderrepublikarmenien

 

orer.eu

Լուսանկարները՝ ՀԲԸՄ Գերմանիա