Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Այսօր, հուլիս 24-ին ժամը 17-ին Չեխիայի հայ երիտասարդական միության ջանքերով  հսկում-ցույց  անցկացվեց  Պրահայում Ադրբեջանի դեսպանության  դիմաց։  Պատական մարմիններից տեղեկանալով ցույցի մասին, Ադրբեջանի դեսպանությունն էլ կազմակերպել էր ադրբեջանցիների հավաք՝ իր դեսպանության դիմաց։ Պրահայի ոստիկանությունը ձեռնարկել էր անվտանգության աննախադեպ միջոցառումներ, որպեսզի կողմերի միջեւ որեւէ  բախում չլինի։ Նախապես երկու կողմն էլ  զգուշացվեցին, որ իրավունք չունեն միմյանց դեմ որեւէ առարկա կիրառելու կամ վառելու, այլապես կմիջամտեն ոստիկանական ուժերը։

Հայ ցուցարարները վանկարկում էին Արցախ-Հայաստան, Վերջ տվեք ագրեսիային,  Միայն խաղաղ կարգավորում եւ այլն։ Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ ներկաների Տերունական աղոթքից հետո, հայ երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր, պարեցին ավանդական ժողովրդական պարեր, ինչը բնականաբար արժանանում էր հակառակ կողմի սուլոցներին, նաեւ երգելու փորձերին եւ բացականչություններին։ Հատկանաշական էր, որ հավաքի ընթացքում ադրբեջանցի ցուցարարների առաջին շարքերին մոտացավ Պրահայում Թուրքիայի դեսպանը, ձեռքով բարեւեց առաջին շարքում կանգնած ցուցարարներին, իր աջակցությունը հայտնեց եւ մի քանիսի հետ լուսանկարվելուց հետո, հեռացավ։

Չեխիայի ոստիկանական ուժերը նախ ադրբեջանցիներին հրավիրեցին կազմակերպված հեռանալ, եւ ուղեկցեցին նրանց, ապա հայկական կողմին այլ ուղղությամբ ուղեկցեցին մինեւ մոտակա մետրոյի կայարան։

 Այսպիսով, ցույցն ավարտվեց առանց միջադեպերի։

 

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի