Այս օրերին Եվրոպայի տարբեր քաղաքներում հայ- ադրբեջանական բախումներն օր-օրի նոր լիցք են ստանում։ Խաղաղության նպատակով արվող կոչերն առավել ուղեկցվում են բռնություններով ու վերածվում արյունալի հետևանքների։ Երեկ հուլիսի 22-ին Բրյուսելում, Բելգիայի հայերի կոմիտեն հանրահավաք էր կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց ,ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և ընդդեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների։
Մեծաթիվ հայեր զորակցելու էին շտապել ոչ միայն Բելգիայի տարբեր քաղաքներից, այլև Հոլանդիայից , ֆրանսիայից, Գերմանիայից։ Հայկական եռագույնն ու վերջին օրերին Տավուշում զոհված մեր հերոսների նկարներն էին բարձրացվել Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Ըստ Նախատեսվածի մեր հայրենակիցներն հակված էին խաղաղ հանրահավաքի միջոցով եվրոպական ատյաններին հասու դարձնել ադրբեջանական ոտնձգություններն ու պատերազմի վերսկսման վտանգի հետևանքները։ Սակայն ադրբեջանական կողմը, որ պատսպարվել էր երկաթյա արգելապատնեշներով ու գտնվում էր ոստիկանների եռաշերտ պաշտպանվածության հոգացության ներքո, հանարհավաքը սկսվելուց ճիշտ տաս րոպե անց ձվեր, լոլիկներ, քարեր նետելով հայկական կողմի վրա անընդմեջ բղավում էր ,, Արցախն Ադրբեջան է,,;
Ինչին, փոխադարձ հետևեց նաև հայկական կողմի պատասխանը։ Անմիջապես խուճապ, խառնաշփոթ սկսվեց և ոստիկաններն արցունքաբեր գազով , ջրցան մեքենաներով հարձակում սկսեցին հայկական կողմի վրա ՝ փորձելով ճնշել մեր հայրենակիցներին։ Ոստիկաններն իրենց պատնեշ վահաններով հայերին հետ հրելով հեռացնում էին դեսպանատան տարածքից , սակայն հայերը չենթարկվելով ոստիկաններին , շարունակեցին պատասխան հարվածներով քարեր նետել և ամոթանքներ հասցնել ադրբեջանական կողմին։
Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է բարձրադիրքի վրա։ Նրանք իրենց ադրբեջանական դրոշները պատուհաններից էին ծածանում , նրանցից ոչ-ոք չէր համարձակվել նույնիսկ փողոց դուրս գալ և իրենց հուսալի բարձրադիրքերից շատ ավելի հեշտ էր հարվածելը, որի արդյունքում մեր հայրենակիցներից մի քանիսը գլխի լուրջ վնասվածքներ ստացան։ Ամբողջությամբ արյունով թաթախված , ոստիկանների կողմից արցունքաբեր գազից և ջրցան մեքենաների հարվածից վնասված մեր հայրենակիցներն անկոտրուն մնացին, չընկճվեցին ու չհեռացան տարածքից , այլ մնացին կանգուն շարունակելով վանկարկել ,,Ադրբեջան հավասար է Էրդոհան,, ,,Ադրբեջանն ահաբեկիչ է,, ,,Հայաստան –Հայաստան- Հայաստան,, ,, Արցախ- Հայաստան,,։
Մեկ ժամ նախատեսված հանրահավաքը երկու ժամից ավել ձգվեց։ Չնայած ոստիկանների բիրտ ու կոպիտ պահվածքին հայերը համառորեն չէին հեռանում տարածքից։ Հակառակը, հայկական երաժշտության ուղեկցությամբ ամբողջ փողոցի երկայնքավ ծածանվում էր եռագույնը, հայրենասիրական երգ ու պարով հայերը համախմբման կոչեր անելով վանկարկում էին ,, Հայեր միացեք, միացեք հայեր…։ Հանրահավաքի վերջում տեղեկացանք , որ մեր երիտասարդներն ի պատասխան նախահարձակ Ադրբեջանին հասցրել են ադրբեջանական ավտոմոքենա վնասել։
Հանրահավաքից հետո մեր հայրենակիցներն ավտոմքենաներին փակցված, եռագույնեով , ազդանշանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ , ուր ներկաները հարգանքի տուրք մատուցեցին ի խոնարհում հայ ազատամարտիկների հիշատակն։
Եվրոպայի հայ քաղաքական և հասարակական բոլոր կազմակերպություններն եվրոատյաններին քաղաքական տարբեր հարթակներից այս օրերին իրազեկման, բանակցություններ են տանում ՝ ադրբեջանական ագրեսիայի, պատերազմի վտանգավոր հետևանքների շուրջ։
Հուլիսի 21-ին Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն արտահերթ առցանց հանդիպում է հրավիրել 13 եվրոպական երկրների Հայ Դատի 30 ներկայացուցիչնեի հետ, ուր քննարկվել են Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ռազմական հարձակումների իրադարձությունները ; Վերահաստատելով իր սկզբունքները ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը ընդգծել է, որ վճռականորեն շարունակելու է ի նպաստ Հայաստանի պետական շահերի և հայ ժողովրդի ամբողջական իրավունքների պաշտպանության, եվրոպական ատյանների , լրատվական շրջանակների հետ համագործակցելով իրազեկելու Թուրքիայի և Ադրբեջանի հակամարդկային, ահաբեկչական և կործանարար քայլերի մասին։
Երեկ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը ևս հայտարարություն է տարածել , որում դատատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, մասնավորապես շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։ Բաքուն պետք է վերադառնա բանակցային գործընթացին, և վերջ տա պատերազմական հռետորաբանությանն ու ագրեսիային, ընդունի Մինսկի խմբի առաջարկները, այն է՝ դիպուկահարների դուրս բերում շփման գծից,, հրադադարի խախտումների մեխանիզմի կիրառում և ԵԱՀԿ դիտորդների ընդլայնում։ Ադրբեջանը պետք է հետևի Հայաստանի օրինակին և կիրառի նշված նորմերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Արաքս Սաֆարյան
Բրյուսել