Չեխ սենատորները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode

Ինչպես տեղեկանում ենք Պրահայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից, իր ողջույնի խոսքում դեսպան Աշոտ Հովակիմյանը Հայաստանի և Չեխիայում հայ համայնքի անունից Չեխիայի Սենատին և ներկա սենատորներին հայտնեց հայկական կողմի խորին երախտագիտությունը՝ Հայոց Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ Սենատի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ։

Ներկաներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Սենատի փոխնախագահներ և բանաձևի նախաձեռնողներ Միլան Շտյեխն ու Միլուշե Հորսկան, ովքեր կրկին վերահաստատեցին իրենց համոզմունքը Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորության հարցում։
Գերաշնորհ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը ներկաներին դիմեց ողջույնի խոսքով՝ կարևորելով ցեղասպանության դատապարտումն ու խաղաղության ու համերաշխության հաստատումը։
Չեխ պատվավոր հյուրերին չեխաբնակ հայազգի օպերային երգչուհի, սոպրանո Վարինե Մկրտչյանի կատարմամբ նվիրվեց Կոմիտաս Վարդապետի ,,Ծիրանի ծառ,, երգը։ Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում։
orer.eu
Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի





