Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Իսպանիայից Հայաստանին աջակցությունները շարունակվում են

Հայաստանին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Իսպանիայի ԿՈՆՏԻԳՈ ՍՈՄՈՍ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ (CONTIGO SOMOS DEMOCRACIA- ՔՈ ՀԵՏ ՄԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ) կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Jose Enrique Aguar Vila):

Թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջերում նա գրել է՝ "Իմ ողջ աջակցությունը խաղաղասեր հայ ժողովրդին։ Երրորդ երկրների միջամտությունը կարող է խախտել զարգացող տարածաշրջանը"։

Հիշեցնենք, որ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան տարիներ առաջ Վալենսիայի շրջանային խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդագիր էր ներկայացրել, որը, ցավոք, դրական արդյունք չունեցավ՝ որոշ կուսակցությունների դեմ և ձեռնպահ քվեարկելու պատճառով։ Նշենք նաև, որ կուսակցության արտաքին հարաբերությունների գլխավոր կետերից մեկն է՝ "Թուրքիայի Եվրամիության անդամակցությունը՝ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո"։

 

Orer.eu