Լեհաստանում գործող հայկական փոքրամասնությունների կազմակերպությունների ու հիմնադրամների ղեկավարների կողմից նամակ է ուղարկվել Լեհաստանի նախագահին, Սեյմի եւ Սենատի նախագահներին։ Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակի տեքստը։
Լեհաստանի Հանրապետության նախագահ
Անջեյ Դուդային
Լեհաստանի Հանրապետության Սենատի Նախագահ
Թոմաշ Գրոձկիին
Լեհաստանի Հանրապետության Սենատի Նախագահ
Էլժբիետա Վիտեկին
Հարգելիներ,
Ս. թ. հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերը խախտելով գործող հրադադարը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ռազմական սադրանք են իրականացրել Հայաստանի Հանրապետության սահմանին։ Արդյունքում Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող հայկական գյուղերն ու զորամասերը հայտնվել են հրետանային կրակի տակ։ Ռմբակոծությունների արդյունքում զոհվել են հայ սպաներ և զինվորներ, կան նաև վիրավորներ, իսկ քաղաքացիական անձանց տներն ու բնակարաններն ավերվել են։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի սրումը կարող է հանգեցնել վտանգավոր և կործանարար պատերազմի, որը իր ազդեցությունը կունենա ամբողջ տարածաշրջանի վրա: Ամենայն մտահոգությամբ նշում ենք, որ Ադրբեջանի Հանրապետությունն անընդհատ դիմում է ուժի կիրառման սպառնալիքին և հակամարտության սրմանը, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի հստակ դիրքորոշմանը, որը կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և ռազմական հռետորաբանությունից: Բռնկված հակամարտության պատասխանատվությունը ամբողջովին Ադրբեջանի հանրապետության քաղաքական առաջնորդներինն է։
Իրավիճակը նույնիսկ հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել է հրթիռակոծել Հայաստանի Հանրապետության ատոմակայանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության նմանօրինակ սպառնալիքը Մեծամորի ատոմակայանի շուրջ, վկայում է Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:
Այս իրավիճակում մեր երկրորդ հայրենիք Լեհաստանի հայ փոքրամասնությունը Ձեզ, որպես Լեհաստանի Հանրապետության Նախագահի օգնության կարիքն ունի։ Խնդրում ենք կոչ անել Ադրբեջանի Հանրապետությանը՝ հարգելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված սկզբունքները:
Հաշվի առնելով պատմական լեհական կարգախոսներից մեկը ՝ «Մեր և ձեր ազատության համար», մենք հավատում ենք, որ Հայաստանը այս հարցում չի մնա առանց Ձեր աջակցության և օգնության:
Հարգանքով՝
Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ
Հրաչյա Բոյաջյան
Եւ ներքոստորագրյալներ
Լեհաստանի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տարոն Վարդապետ Ղուլիկյան
Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ, պրոֆեսոր Յուզեֆ Նաումովիչ
Հայ կաթողիկե եկեղեցու քահանա՝ Թադեուշ Իսակովիչ-Զալեսկի
Լեհաստանում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչ
Լեհաստանի Հայ դատի հանձնախմբի նախագահ, պրոֆ. Արա Սայեղ
Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ, դոկտոր Արսեն Հովսեփյան
«Armenian foundation» հիմնադրամի նախագահ Մարտա Աքսենտովիչ-Բոհոսևիչ
Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամ, նախագահ Մարիա Օհանովիչ-Տարասյուկ
Լեհահայերի ընկերություն Վրոցլավում, փոխնախագահ Արարատ Քոչարյան
Լեհահայերի ընկերություն Կելցում, Նախագահ Վարուժան Չոբանյան
Յուզեֆ Թեոֆիլ Թեոդորովիչի անվան «Մեր Հայրենիք» հայկական ասոցիացիա, նախագահ Վահան Հակոբյան
«Հայ-լեհական հարաբերությունների զարգացման կենտրոն», նախագահ Կարեն Շահումյան
«LEHAHAYER» ասոցիացիա, նախագահ դոկտոր Հայկ Հովհաննիսյան
Լեհահայերի ասոցիացիա, նստավայրը Էլբլոնգ, նախագահ Գենադի Մարտիրոսյան
Շչեչինի հայկական մշակույթի ասոցիացիա, նախագահ Յուրիկ Խուրշուդյան
Լեհահայերի ասոցիացիա, նախագահ Արտյոմ Պետրոսյան
«Մուսա լեռ» հայկական մշակութային հիմնադրամ, նախագահ Հակոբ Բաղդասարյան
Գդանսկի հայկական միություն, նախագահ Գագիկ Պարսամյան
Գդանսկում հայ համայնքի ներկայացուցիչ Հայկ Ֆիլիպով
Վարշավայի հայկական դպրոց, ուսուցիչ Մարգարիտա Երեմյան
Վրոցլավի հայկական դպրոց, ուսուցիչ Ռուզաննա Գևորգյան
Գդանսկի հայկական դպրոց, ուսուցիչ Աշխեն Սիմոնյան
Կրակովի N50 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ռուզաննա Ղարդաշյան
Վարշավա, 20.07.2020