Վախճանվել է գերմանահայ բարերար Ալպեր Սեվինչը(Հատոտօ)
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
16 Յուլիսին մեզմէ վերջնականապէս հեռացաւ Գերմանահայ յարգուած և սիրուած բարերար և հասարակական գործիչ Ալպեր Սեվինչը:
Ծնած էր 20 Հոկտեմբեր 1960ին , Պոլիս:Մայրը Հայ, հայրը Արամեյացի:
Գերմանիոյ մէջ ուսանոցաւ ճարտարապետութիւն:
Ամուսնացաւ Շաքէ Զեյնալեանի հետ, ունեցան երեք դուստրեր, Նայիրի, Էտեսսա և Նիշա:
Շատ խելացի և ձեռներեց անձ մըն էր: Տուստլտորֆի մէջ հիմնեց իր գրասենեակը planen und bauen, յաջողեցաւ և կրցաւ նիւթական լաւ դիրքի հասնիլ և միշտ սիրեց օգնել:
Շատ լաւ ընկեր էր ու շատ հիւրասէր և բարեսէր:
Գործունեայ մասնակցութիւն ունեցաւ Գերմանահայ կեանքէն ներս: Անդամ էր Գերմանահայոց Կեդրոնական կազմակերպութեան վարչութեան և ժամանակ մը ղեկավարեց երիտասարդական կազմակերպութիւնը: Նաև շրջան մը ատենապետն էր Գերմանիոյ Հայոց Առաջնորդարանի Մշակութային յանձնախումբին և ունեցաւ բեղուն Գործունէութիւն:
Ցանկը շատ երկար է հայկական, Արամեյական և ուրիշ կազմակերպութիւններու որոնց նիւթապէս օգնեց: Օգնեց հազարաւոր մարդոց Հայաստան, Գերմանիայ և այլուր:
Իր վերջին երկու բարեսիրական ծրագիրներն էին Albert Sevinc Stiftung(հիմնադրամը) և Արաբկիրի մէջ ՎորդիկԿիւլպենկեան ծերանոցի հիմնադրութիւնը: