Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Իրավիճակը սահմանին (15:00-20:00)

  • Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։ Իրավիճակն ամբողջությամբ Հայաստանի Բանակային կորպուսի ուժերի զգոն վերահսկողության ներքո է։
  • Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա և կյանքին վտանգ չի սպառնում:

 

  • ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը Ազատություն ռադիոկայանին հետ զրույցում հայտնել է, որ ժամկետային զինծառայողներից մեկի վիճակի ծանր լինելը պայմանավորված է գլխուղեղի վնասումով: Մյուս ինը զինծառայողները ապաքինվում են և շուտով կվերադառնան շարք, երկու սպաներ բուժում են ստանում այրվածքաբանական կենտրոնում, մյուս պայմանագրային և ժամկետային զինծառայողները կենտրոնական զինվորական հոսպիտալում են: 4 հոգի ծանր-կայուն վիճակում է, բայց դրական դիամիկա կա: 

 

  • Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ադրբեջանը մի քանի հատվածներում հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել:
  • Ընդհանուր առմամբ, Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների  հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ:
  • Հանրապետության նախագահն ու աշխատակազմը պատրաստակամ են վնասների վերաբերյալ տվյալների հստակեցումից և ամբողջացումից հետո մարզային իշխանությունների հետ քննարկել աջակցության հնարավորությունները:

 

Արձագանքներ

 

  • Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Նշել է, որ Բաքուն անտեսել է միջազգային հանրության, այդ թվում ՄԱԿ-ի ու ԵԱՏՄ-ի ղեկավարների կոչը՝ զերծ մնալ հակամարտություններից համավարակի պայմաններում: 

«Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Ցավոք սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկանխատեսելիությանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - ասել է վարչապետը: 

 

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ հեռախոսազրույցում ներկակացրել է վերջին օրերին ՀՀ հյուսիսարեւելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները: Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:

  • ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը և Սըր Ռոջեր Գեյլը համատեղ հայտարարություն են տարածել՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։
  • Ռուսաստանի նախագահը երկրի անվտանգության խորհրդի նիստում մանրամասն քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կրեմլն ընդգծել է իր խորը մտահոգությունը և հայտնել միջնորդական պատրաստակամություն:

 

  • Լավրովը Արա Աբրահամյանի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահագրգիռ երկիր, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը:
  • Գիշերը Ռուսաստանի ոստիկանությունն ու Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի անվտանգության աշխատակիցները հայկական համարանիշներով բեռնատարները անվտանգության նկատառումներով դուրս են բերել շուկայի տարածքից ադրբեջանցիների հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար:
  • ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկայում ադրբեջանցիները թույլ չեն տալիս ծիրանով բեռնված հայկական բեռնատարները մտնեն շուկա։
  • Ադրբեջանցիները սադրանք են կազմակերպել Լոնդոնում Հայաստանի դեսպանատան մոտ: Նրանք հավաքվել ու ագրեսիվ կոչեր են հնչեցրել: Դեսպանատունը պաշտպանելու համար դիմացի մայթին են հավաքվել տեղի հայերը: Ադրբեջանցիները ծեծկռտուք են հրահրել:Ոստիկանների թիվը չի բավականացրել ադրբեջանական ամբոխին զսպելու համար: Ծեծկռտուքի ընթացքում նրանց թիվն ավելացել է, իրավապահներն ադրբեջանցիների գործողությունները կանխել են հայերի աջակցությամբ:
  • 17  հուլիս- Լոնդոնի կենտրոնում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումը հրահրել են ադրբեջանցիները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ Առաքելական եկեղեցու  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցածի արդյունքում հայերից տուժածներ չկան: Իրավիճակն այս պահին արդեն հանգիստ է: «Մեր կողմից տուժածներ չկան, ադրբեջանցիների կողմից չգիտեմ: Այս պահին իրավիճակն արդեն հանգիստ է»,-նշեց Սրբազանն` ավելացնելով, որ բախումը հրահրող անդրբեջանցի  կինը փորձել է խլել հայերի ցուցանակը:

    Լոնդոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև։ Ցույցը մեկնարկել էր ժամեր առաջ։ Աստիճանաբար ցուցարարների թիվն ավելացել է, ցույցն էլ վերածվել ծեծկռտուքի:

  • 17 հուլիսի - Sputnik. Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ երեկ անցկացված հայերի ցույցից հետո կան բերման ենթարկված և վնասվածք ստացած ադրբեջանցիներ։ Լեհաստանի ոստիկանությունը ստիպված է եղել ուժ, մասնավորապես՝ ռետինե մահակներ, արցունքաբեր գազ կիրառել՝ նրանց ագրեսիան հանդարտեցնելու համար։ Բողոքի ակցիայի  մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը։

    Վարշավայում գտնվող Ադրբեջանի դեսպանատան մոտ խաղաղ ցույց անցկացնելու կազմակերպիչը հենց ինքն էր։ Ասում է՝ ցույցի նպատակը բարձրաձայնելն էր, որ Ադրբեջանն անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության վրա է հարձակվել, որի հետ Լեհաստանը արդեն քսանհինգ տարի է՝ դիվանագիտական հարաբերություններ ունի։

    «Ուզում էինք խաղաղության կոչ անել, բացատրել, որ դա նաև Ադրբեջանի հասարակ բնակչին է ձեռնտու։ Եթե Հայաստանում զոհվում է մեկ զինվոր ու էդ մեկ զինվորի մայրը ողբում է որդու կորուստը, ապա Ադրբեջանում այդ մեկ զինվորի դիմաց տասն են զոհվում ու ադրբեջանցի մայրերն էլ են ողբում իրենց որդիների մահը։ Կյանքը կյանք է, մենք դա էինք ուզում ասել, որպեսզի դադարեցնենք այս անիմաստ պատերազմը. Արցախը միշտ եղել է հայկական ու կմնա։ Զոհեր թող ոչ մեր կողմից լինեն, ոչ էլ իրենց»,- ասում է Հրաչյան։

    Read more: https://armeniasputnik.am/world/20200717/23782812/vnasvacq-stacac-berman-entarkvac-adrbejanciner-lehastanum-hayeri-cuycy-teje-ancel.html

 

  • Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորները համատեղ հայտարարություն են ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանին:

 

  • Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին կոչ է արել կապ հաստատել իրենց շրջանի կոնգրեսականների հետ և հորդորել կողմ քվեարկել հուլիսի 20-ին սպասվող քվեարկությանը: Այդ օրը Կոնգրեսում քննարկելու են արտաքին ռազմական աջակցության մեջ փոփոխություններ անելու հարցը, որոնցից մեկով էլ կարող է չեղարկվել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
  • Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրել է, որ բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

    Աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր Ֆեյսբուքի էջում գրել է․ «Փառք ու պատիվ մեր զինվորներին։ Մենք կանք, եղել ենք ու կլինենք։

 

  • «Տելեգրամ» ալիքում ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին գրել է, որ պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել անգամ այն պահին, երբ նրա գոյությունն սպառնալիքի տակ է եղել:
  • Ալիևը ընդլայնում է թովուզյան աղետի մեղավորների ցանկը: Արտաքին գործերի նախարարին հեռացնելուց հետո դժգոհել է դեսպաններից: Նա, ըստ էության, փոխում է դիվանագիտության ամբողջ տրամաբանությունը: ԱԳ նախարարությունը հանձնել է մի մարդու, որը բացարձակ կապ չունի ոլորտի հետ:
  • ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակով տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին: 

 

Մեդիալուսաբանում

 

  • Սահմանին կանգնած զինվորի թիկունքն ամուր է. Չինարիի բնակիչները՝ գյուղի և իրենց պատրաստակամության մասին (տեսանյութ):
  • Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան մոտ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է գրանցվել․ հայերը թույլ չեն տվել մոտենալ շենքին:

Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են բողոքի ցույց անող հայերի վրա: