Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
  • Իրավիճակը սահմանին (18․07․2020)

    Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ հիմա պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
  • Վիրավորները հիմնականում ունեն դրական դինամիկա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է:
  • Կրակոցները, հրետակոծությունները, կարծես թե, դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր կեղծ հաշիվներից, օգտատերերից խուճապի տարածում:
  • Արցախա-ադրբեջանական հակամարտող զորքերի շփման գծում իրավիճակը կայուն է։ Հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

    Խոցվել է ԱԹՍ

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

 Պաշտպանության բանակ

 

Մեդիալուսաբանում

 

  • Զորակոչի ընդհատումներ չեն եղել։ Այն շարունակվում է բնականոն հունով։
  • Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարությունում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀՀ զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կառուցած միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին։
  • Վարչապետն ասել է, որ պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի։
  • Վարչապետն ասել է, որ Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց այս հայտարարությունը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն։

 

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը տեղեկացվել է ՀԱԷԿ-ին հարվածելու Բաքվի հայտարարության մասին։
  • «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարության զինանոցում առկա հայատյացության քարոզչությունը հարմար գործիք է ծառայում ադրբեջանական իշխանությունների ձեռքում հասարակությանը համախմբելու համար։
  • «Մենք կոտրվող չենք և նահանջելու տեղ չունենք: Սա մեր սրբավայրն է, մեր գյուղն ու ծննդավայրը», - ասել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը, ով վիրավորվել է հակառակորդի արձակած կրակոցից։
  • ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել։

Միջազգային

  • ՀՅԴ Կանադայի երիտ-ուսանողական միությունները բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան առջև
  • Մյունխենում հայերը բողոքի ակցիա են իրականացրել ադրբեջանական ագրեսիայի դեմ
  • Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահին հորդորել է կրճատել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը:
  • Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Անտոն Պոլյակովը հայտարարել է, որ հուսով է՝ պաշտոնական Բաքուն կապավինի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում։

Ուշադրության արժանի

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է։ Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները: