Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն, Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը ներկայացնող 29-ամյա հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի փոխքաղաքապետ։ Նա քաղաքային խորհրդում պատասխանատու կլինի համայնքային կյանքի եւ քաղաքացիների մասնակցության ու բանավեճերի թեմաներով։ 

Պայքար է ընթացել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանի և Եվրախորհրդարանի անդամ Ագնես Էվրենի միջև, որն արմատներով թուրք է:Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրային ռադիոն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ։ 

Ինչպես տեղեկանում ենք Հիլդա Չոբոյանի ֆեյսբուքյան գրառումից, ,,Փարիզի 15րդ թաղամասի քաղաքապետական ընտրութիւններուն ծագումով Թուրք թեկնածուն՝ Ագնէս Էվրէն յաղթեց 53,5% ով Անուշ Թորանեանին (35,18%). Ագնէս Էվրէնի գործընկերը՝ 15րդ թաղամասի նախկին քաղաքապետը մնաց նոյն պաշտօնին վրայ: Անուշ Թորանեան մաս կազմելով Փարիզի կեդրոնական քաղաքապետարանի մեծամասնութեան, հակառակ իր թաղամասին մէջ պարտութեան, Փարիզի քաղաքապետին կցորդ նշանակուեցաւ,,:

Անուշը ծնվել է 1991 թվականին Փարիզում ստացել է միջազգային հարաբերությունների եւ իրավաբանական բարձրագույն կրթություն, աշխատել է արտաքին գործերի նախարարությունում եւ վարչական այլ պատասխանատու աշխատանքներում։ 2018 թվականին ընտրվել է ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն։

Անուշը դուստրն է հայ հոր եւ ֆրանսուհի մոր, ֆրանսահայ հայտնի ,,Նուվել դը Արմենիի,, ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի հարսն է, նրա որդու՝ Վազգենի կինը։ 

 

orer.eu